Նախագահ Սարգսյանը 10 ազատամարտիկի պարգևատրել է Երախտագիտության մեդալով
SOCIETYՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահի կողմից Երախտագիտության մեդալով պարգևատրվել է 10 ազատամարտիկ:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար ՀՀ Նախագահի կողմից երախտագիտության մեդալի են արժանացել ազատամարտիկներ Մուրազիկ Բաբաքյովխյանը, Վլադիմիր Խրոյանը, Աշոտ Խոեցյանը, Վարուժան Մինասյանը, Վահան Մանուկյանը, Սեյրան Ծատուրյանը, Մուշեղ Կարապետյանը, Անդրանիկ Պողոսյանը, Խաչատուր Սարգսյանը և Վալերիկ Խաչատրյանը:
Նախագահ Սարգսյանը պարգևները հանձնել է նոյեմբերի 28-ին Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:



