Ադրբեջանցի զինվորականի դին փոխանցվել է Ադրբեջանին
SOCIETYԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ այսօր ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀՊՆ մամուլի խոսնակը «Փաստին» տեղեկացրել էր, որ հայկական կողմը պատրաստ է դին հանձնել, սակայն սպասում են ըստ պաշտոնական տեղցեկատվության ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նույն օրվա առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Ըստ ստացված օպերատիվ - հետախուզական տվյալների` զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատարն էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:



