Yerevan, 07.February.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ամեն ինչ կանի կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումների իրականացման համար. Արամայիս Գրիգորյան

SOCIETY

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաներին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին` վերջիններիս նախաձեռնությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հեÕ ¿ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են այս տարեվերջին Փարիզում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում ստորագրվելիք նոր համաձայնագրին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ռումինիայի փոխդեսպան Բոգդան Ցեբրեան, ԵՄ պատվիրկության քաղաքականության գծով խորհրդական Անդրեա Չալուպովան:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթուղթը սույն թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացվել է կոնվենցիայի քարտուղարությանը և պատրաստակամ է իրականացնել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները: Տեղեկացվել է, որ փաստաթուղթը քննարկվեÕ ¬ է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել և շնորհավորել Հայաստանին «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություն­ները» հայեցակարգային փաստաթուղթն ընդունելու համար` շեշտելով, որ այն շատ հավակնոտ և լավ մշակված փաստաթուղթ է: Պյոտր Սվիտալսկին նաև շեշտել է, որ Փարիզում կայանալիք համաժողովը ԵՄ գերակա խնդիրներից է, որտեղ ցանկանում են ընդունել արդար, համապարփակ փաստաթուղթ: ԵՄ ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին միանալ ԵՄ երկրների  ջանքերին` ընդունեÕ �ու համաձայնագիրը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր ամեն ինչ կանի կլիմայի փոփոխության մեղմման նպատակով միջոցառումներ իրականացնելու համար, այն է` հասնել իր գործողությունների ծրագրով նախատեսված ոչ ավել քան 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացման: Բնապահպանության նախարարը միաժամանակ մտահոգություն է հայտնել նաև մոտ մեկ շաբաթ առաջ կոնվենցիայի քարտուղարությունից ստացած 150 երկրների ներկայացրած «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) նախնական վերլուծության վերաբերյալ, ըստ որի, եթե ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ներդրումներն իրականանան ներկայացված ցուցանիշներով, ապա Երկրի մթնոլորտի ջերմաստիճանը կբարձրանա 3-3.5 աստիճան, այն դեպքում, երբ նախատեսված էր, որ առավելագույն շեմը պետք է լիներ 2 աստիճանը և երկրներն իրենց ազգային ներդրման ծրագրերը մշակում էին այդ չափորոշիչով:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն նկատել է, որ «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթղթի ընդունումը Հայաստանի կողմից քաղաքական կամքի դրսևորում է և լուրջ նախադրյալ, որ Փարիզում կլինեն արդյունավետ բանակցություններ և կարևոր համաձայնագիր կստորագրվի:

Հանդիպման ավարտին Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության երկրների դեսպաններին` արդյունավետ համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի ինտենսիվ կդառնա և մեծ ծավալներ կընդգրկի:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live