Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ տարածքում ՀՀ վարորդական վկայականների գործածության հարցը ԵԱՏՄ դաշտում է. ՃՈ պետի տեղակալ

SOCIETY

ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել, սակայն խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա, այլ՝ հարցը պետք է լուծվի ԵԱՏՄ-ի շրջանակներում: ԵԱՏՄ-ում այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի անդամ երկրների օրենսդրությունները համապատասխանեցնեն ԵԱՏՄ-ի կանոնակարգերին:

- Պարոն Տոնոյան, օգոստոսին հայտարարվեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով անխոչընդոտ տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ ներպետական օրենքներում փոփոխություններ կատարել: Հայկական կողմն ի՞նչ աշխատանքներ է կատարել օգոստոսից մինչ օրս:

- Ներկայումս հայկական ազգային եւ միջազգային վարորդական իրավունքի վկայականները վավեր են Կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, այդ թվում՝ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում, մասնավորապես ՌԴ-ում: Այսինքն, մեր վարորդական վկայականները համապատասխանում են ճանապարհային երթեւեկության մասին միջազգային կոնվենցիայով, դրա հետագա փոփոխություններով եւ լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին: Հետեւաբար՝ վավեր են բոլոր երկրներում: ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտի, այդ թվում նաեւ ՌԴ տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես ՀՀ ազգային, այնպես էլ միջազգային վարորդական իրավունքի վկայականներով:

- ՌԴ-ում խնդիրն առաջացել է տնտեսական գործունեություն ծավալող վարորդների դեպքում: Եթե, օրինակ, տաքսի էին վարում, խնդիր էր առաջանում:

 - Դուք ճիշտ եք: Նմանատիպ ձեռնարկատիրական գործունեությունով զբաղվելու հետ կապված տվյալ երկրների օրենսդրությունն է որոշում: 2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ էր մտել մեր ազգային վարորդական իրավունքի վկայականներով ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու արգելքը: Դա հակասում էր ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին եւ դա մեր կողմից ներկայացվել է: Հիմա նշված խնդիրը քննարկման փուլում է ԵԱՏՄ անդամ երկրների օրակարգում: Իրենց օրենքը ոչ թե հետաձգել են, այլ կասեցրել են: Ներկայումս մեր քաղաքացիները ոչ մի խնդիր ՌԴ-ում չունեն մինչեւ առավել կհստակեցվի այդ խնդիրը: ՀՀ օրենսդրությամբ այլ պետության վարորդական իրավունքի վկայականների գործածության սահմանափակումներ եւ արգելքներ չկան:

- Ճի՞շտ եմ հասկանում, որ Հայաստանի օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա, այլ պարզապես հարցը կախված է ԵԱՏՄ-ի կանոնակարգերին ՌԴ-ի նշված օրենքը համապատասխանեցնելու հետ:

- Այո: Ամեն դեպքում մեր ազգային վարորդական իրավունքի վկայականը Ճանապարհային երթեւեկության մասին 1961 թվականի Կոնվենցիայով համապատասխանում է միջազգային ստանդարտներին, եւ ոչ մի խնդիր ներկայումս չունի, մասնավորապես՝ ՌԴ-ի տարածքում:

- Ձեր ռուս գործընկերները, որոնք ենթադրում եմ, որ մասնակցում են ԵԱՏՄ-ի կանոնակարգերին իրենց օրենսդրությունը համապատասխանեցնելու աշխատանքին, ի՞նչ են ասում, դուք տեղյա՞կ եք, թե որ փուլում է համաձայնեցնելու գործընթացը:

- Ես ասեմ, որ նմանատիպ քննարկումները կառավարության մակարդակով է: Այո՛, մենք էլ ենք մասնակցում եւ յուրաքանչյուրս մեր կարծիքը ներկայացնում ենք: Իրենք այժմ դնում են այն հարցը, որ վարորդական վկայականի տրամադրման ամբողջ գործընթացը պետք է համապատասխանեցնեն իրենց երկրների օրենսդրության, պահանջներին եւ չափորոշիչներին, որը ԵԱՏՄ-ի անդամ մյուս պետությունների մոտ առաջացրել է դժգոհություն: Կարեւորը վերջնական փաստաթղթի ընդունումն է: Իրենք պահանջում են, որ ուսուցանման գործընթացները անդամ երկրների մոտ համահունչ լինեն, մենք էլ դրան ինչ-որ ձեւով դեմ չենք, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների պայմաններում, դուք գիտեք, որ վարորդական իրավունքի վկայականի ստացման համար տեսական գիտելիքների ստացումը դարձել է առավել քան երբեւէ մատչելի եւ որեւէ բարդություն տեսական գիտելիքների յուրացման տեսանկյունից առկա չէ: Ինչ վերաբերվում է գործնական վարման ուսուցմանը, ապա ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ-ում այժմ գործում են տարբեր կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, որոնք բավականաչափ արդյունավետ իրականացնում են այդ գործընթացը: Դա նման ծառայությունների մատուցումը նաեւ դարձրել է մրցակցային: Ելնելով դրանից՝ «A», «B» եւ «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նյութական միջոցների ծախս պարտադրելը քաղաքացիների համար որեւէ կերպ արդարացված չի կարող լինել:

- Մի խոսքով, այդ խնդիրը ԵԱՏՄ-ի դաշտում է:

- Այո, այդ դաշտում է գտնվում եւ հիմա քննարկումներ են ընթանում, թե վերջնական տարբերակն ինչ կարգով կլինի, ես չեմ կարող ասել, բայց որ ներկայումս ոչ մի խնդիր չկա, մեր քաղաքացիներն այնտեղ ձեռնարկատիրական ծառայություններ են մատուցում հայկական վարորդական իրավունքի վկայականներով եւ նրանց համար խնդիրներ չեն առաջացնում, միանշանակ է:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էր մտել օրենք, որը արգելում էր օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդներին աշխատել երկրի տարածքում՝ տրանսպորտի ոլորտում։ Հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, ըստ որի՝ այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի (Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը) իրավունք է տրվում վարորդ աշխատել Ռուսաստանի տարածքում՝ ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ Օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նաեւ մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի խոսքով, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League