Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

SOCIETY

Զարգացած երկրներում սկրինինգի և պատվաստման համակցումով է ապահովվում արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշների կտրուկ նվազում, տեղեկացնում է Առողջապահության նախախարությունը:

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ Ծաղկաձորում ընթացող սեմինարի ժամանակ նոյեմբերի 25-ին ՀՀ առողջապահության նախարարաության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանը լրագրողներին ներկայացրել է Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ազգային ռազմավարությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում, հատկապես՝ զարգացող երկրներում մեծ տարածում ունեցող այս հիվանդությունը Հայաստանում կանանց քաղցկեղների կառուցվածքում զբաղեցնում է 2-րդ տեղը (կրծքագեղձի քաղցկեղից հետո), նախարարությունը 2015 թվականից ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացնում է արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար սկրինինգային ծրագիր։ Սակայն, ընդգրկվածության ցուցանիշը գոհացուցիչ չէ։

Արգանդի պարանոցի քաղցկեղն առայժմ չարորակ նորագոյացություններից միակն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորություններով հնարավոր է առաջնային (ՄՊՎ պատվաստում) և երկրորդային (ՊԱՊ քսուկի սկրինինգ) միջոցով կանխարգելել։ Զարգացած երկրներում այս ճանապարհով է հաջողվել արձանագրել արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշների կտրուկ նվազում։ 
«Ցավոք, մեր կանայք իրենց չեն սիրում և սեփական առողջության մասին չեն մտահոգվում»,­ասել է բանախոսը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ նրանց գրեթե կեսը չի օգտվում ընձեռնված հնարավորությունից և չի անցնում այդ հետազոտությունը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ­ի նախագահ Բաբկեն Պիպոյանն իր խոսքում ընդգծել է խնդրի հանրային իրազեկման ռիսկի գնահատման և կառավարման կարևորությունը։ Նա կարծիք է հայտնել, որ նախարարությունը բավարար իրազեկում չի իրականացնում պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ներդրման ուղղությամբ և ասել, որ փորձագիտական ծանրակշիռ փաստերն ավելի մատչելի պետք է ներկայացվեն հանրությանը։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, արձագանքելով լրագրողների և ՀԿ­ների ներկայացուցիչների հարցերին, ներկայացրել է նախարարության անցած դժվարին ճանապարհը իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքում։ Նա հիշատակել է մի շարք պատվաստանյութերի ներդրման ընթացքում առաջացած հակազդեցությունները։ Սակայն դրանք հաղթահարվել են, և պատվաստումների արդյունքում արձանագրվել են բարձր ընդգրկվածություն ու մանկական վարակների կանխարգելում։

Նշենք, որ Գերմանացի մասնագետ Հարոլդ զուր Հաուսենը արգանդի պարանոցի քաղցկեղի 99.7% դեպքերում հիվանդ կանանց քաղցկեղային բիոպտատներից անջատեց մարդու պապիլոմավիրուսը՝ դրանով ապացուցելով քաղցկեղի վիրուսային ծագումը՝ արժանանալով Նոբելյան մրցանակի։
Գիտական հետազոտությունների տվյալներով կանանց 80%­ն իր կյանքի ընթացքում վարակվում է ՄՊՎ­ով։ Վարակման պիկը 15- 25 տարեկանում է։ 
Հայաստանում տարեկան միջինում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 250 նոր դեպք, 130 մահ։ Ներկայումս դիսպանսեր հսկողության տակ է գտնվում շուրջ 3030 կին։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League