Իրանը կաջակցի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում. Ռոհանի
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որի ընթացքում սիրիացի գործընկերոջը վստահեցրել է, որ Իրանը կաջակցի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է Սիրիայի ժողովրդի և սիրիական կառավարության կողքին ահաբեկչության դեմ պայքարում», -РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին: Բացի այդ, նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի վերականգնման գործում:
Ռոհանին նաև մեկնաբանել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հետ Սոչիում կայացած հանդիպումը: «Սոչիի գագաթնաժողովը, որը կայացել է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, լավ քայլ էր և ճիշտ պահին, և երեք երկիրը համաձայնել են, որ Սիրիայում ազգային երկխոսության կոնգրեսի անցկացումը ներկայում կարող է լավ քայլ դառնալ Սիրիայում անվտանգության և կայունության հաստատման համար», - ասել է Ռոհանին:
			
			
			
			
			
				
			
			
			


