Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը չորս հողամաս ունի
SOCIETYԿոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էլզա Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Էլզա Հովհաննիսյանը հայտարարագրել է թվով չորս հողամաս, 3 հազար ամերիկյան դոլար ու 3 միլիոն դրամ փոխառություններ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են միայն 1 միլիոն դրամ: Եկամուտները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 3 միլիոն 99 հազար դրամ, որից 2 միլիոն 803 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 295 հազար դրամը՝ կենսաթոշակ:
Հովհաննիսյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է դեռևս 15 տարի առաջ՝ 2002 թ., մինչ այդ եղել է մարզպետարանի արխիվի վարիչը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



