Վարչապետին ուղղված հարցը բավարարվեց. Նոյեմբերյանում կկառուցվի շուկա
SOCIETYԿառավարությունն ընդունած որոշմամբ հողամաս նվիրաբերեց Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին, որտեղ նախատեսվում է կառուցել համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ շուկան կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:
Վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա, առաջարկելով հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտարապետական ճիշտ լուծումներ ունենա:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



