Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Կրկին դատական նիստ, կրկին Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել էր

SOCIETY

Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Սասնա ծռերի» գործը, սակայն առանց մեղադրյալ Կարո Եղնուկյանի ներկայության: Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը երեկ կրկին վատացել էր և հնարավոր չէր նրա՝ դատարան տեղափոխումը:

Պարզվում է, Եղնուկյանի՝ խցում գտնվելու ժամանակ արյան ճնշումն էր բարձրացել, ինչի համար ՔԿՀ–ի աշխատակիցները շտապօգնություն էին կանչել: «Շտապօգնության բժիշկն արձանագրել է, որ Եղնուկյանը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց և դեղ ընդունելուց: Ըստ պետի գրության՝ նրա վիճակը թույլ չի տալիս նիստի մասնակցել, ուստի նրա՝ դատարան տեղափոխումն անհնար է»,–հայտնել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի ընթացքում:

Նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել Կարո Եղնուկյանի առողջական խնդիրների հետ կապված վերջինիս դատարան չտեղափոխելու խնդրով:

Եղնուկյանի ինքնազգացողությունը վատանում է արդեն երկրորդ անգամ: Նախորդ դատական նիստին նա նույնպես չէր կարողացել ներկայանալ, կրկին՝ ճնշման տատանման պատճառով: Նրա ինքնազգացողությունը փոխվում է դեպի վատը հենց դատական նիստերի օրերին, ինչը կապված է նաև նյարդերի գերլարվածության հետ: Եղնուկյանը և իր պաշտպանը բազմիցս դիմել են դատարանին` միջնորդությամբ` նրա դատական գործը ընդհանուրից առանձնացնելու պահանջով: Սակայն այդ միջնորդությունը բազմիցս մերժվել է: Չէ՞ որ մենք աննկուն դատական համակարգ ունենք: Եղնուկյանի գործը առանձին լինելու դեպքում մոտ 3–4 դատական նիստի ընթացքում քննված, ավարտին հասցված կլիներ: Իսկ այս պարագայում բավական երկար կտևի: Կալանավորումից արդեն իսկ անցել է 1 տարի, իսկ որպես այդպիսին նրա գործի հետ կապված ոչ մի, ըստ էության, որոշում չկա:

Եղնուկյանի դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը, «Փաստի» հետ զրույցում նույնպես հաստատեց, որ իր հայրիկի ինքնազգացողությունը վատացել էր դեռևս քրեակատարողական հիմնարկում, ինչի պատճառով էլ նրան դատարան չէին տարել: Հարցին, թե ո՞րն է եղել պատճառը, որ Կարո Եղնուկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից և դեղահաբի ընդունումից, նրա դուստրը պատասխանեց. «Հրաժարվելու պատճառն այն է, որ այդ դեղերը նշանակվել են, հայրս հաջորդ դատական նիստի առավոտյան խմել է և բավական չէ, որ չօգնեց, դեռ ճնշումն ավելի բարձացավ, վատացավ: Դրանից հետո քրեակատարողականի կողմից հրավիրված սրտաբանը և ՔԿՀ–ի բժիշկը առաջարկել էին չափաբաժինը կրկնապատկել, սակայն հայրիկը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ նախորդ անգամ վատացել է ու անիմաստ է դրանց ընդունումը: Ասել էր՝ հիմա ընդունեմ այդ դեղերը, չգիտես՝ հաջորդ անգամ ինչ կլինի»,– նշեց Էլմոնը:

Մեր հարցին, թե արդյոք հայրիկը կասկածներ ունի՞ այդ դեղերի բաղադրության հետ կապված, թե պարզապես չեն օգնում, դրա համար է հրաժարվում օգտագործել, պատասխանեց՝ պատճառը չօգնելն է, հավելելով, որ հայրն ամեն դեպքում այնպիսի միտք չի արտահայտել, թե իրեն նպատակադրված վնասելու փորձեր են անում:

Եղնուկյանի դստեր խոսքով այս ամենը կփոխվի, եթե դատարանը թույլ տա առանձնացել իր հայրիկի դատական գործը. «Եթե անջատվի գործը, նա հանգիստ կլինի, կկարողանա մասնակցել, իրեն լավ կզգա, և մի քանի դատական նիստերով իր գործի քննությունը կավարտվի»,– նշեց նա:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia