Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


«168 ժամ». Ազատ ինտերնետով ազատ, անկապ Հայաստան

SOCIETY

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Երեկ «Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Աշխարհի երկրներում Ինտերնետի ազատության 2015 թվականի զեկույցը, որում Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքում։ Բավական է նշել միայն, որ ԱՊՀ անդամ երկրներից ազատ են համարվել Հայաստանը և Վրաստանը։ Սա, իհարկե, ուրախալի նորություն է, և, ի տարբերություն Հայաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ միջազգային կառույցների կողմից հրապարակվող գնահատականների, բավականաչափ համապատասխանում է իրականությանը։ Հայաստանում իսկապես Ինտերնետն ազատ է, չկան կամ գրեթե չկան համացանցից օգտվելու սահմանափակումներ, յուրաքանչյուրը՝ կայքերում թե սոցցանցերում, գրում է՝ ինչ կամենում է, ում մասին կամենում է, և ինչպես կամենում է։ Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ չեն հետևում իրենց եվրասիական գործընկեր Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին, կամ թշնամական Ադրբեջանին, ու չեն սահմանափակում Ինտերնետը։ Հանուն արդարության պետք է ասել, որ նույն իրավիճակն է նաև ժողովրդավարական մյուս ինստիտուտների առումով՝ խոսքի, հավաքների ազատություն, իրավապաշտպան գործունեություն, և այլն։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ Հայաստանում ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները գտնվում են բավական բարձր մակարդակում, չհաշված, իհարկե, աղաղակող բացառությունները, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանի անհամարժեք ու խայտառակ պատիժը, Սուրեն Խաչատրյանի որդու՝ անհամարժեք ու ավելի խայտառակ անպատժելիությունը, և այլն։ Բայց այդքանով հանդերձ՝ Հայաստանում կա մի հիմնարար խնդիր ու խզում, որոնց մասին միջազգային կառույցների զեկույցներում չի խոսվում։ Իսկ խնդիրն այդ ու խզումն այն է, որ անվանապես՝ ցուցափեղկային առումով, առկա ժողովրդավարությունը չի կատարում իր ֆունկցիան և, որքան գեղեցիկ է ձևի առումով, այնքան տկար է գործողության մեջ։ Մամուլը գրում Է բոլորի ու ամեն ինչի մասին, բացահայտում Է պաշտոնյաների աստղաբաշխական կարողությունները, հանցագործությունների ժամանակ ցուցանում Է իրական մեղավորներին... ընտրությունների ընթացքում հատիկ-հատիկ ներկայացնում է ընտրակեղծարարների լուսանկարներն ու հովանավորներին, բայց արդյունքում՝ դրանից ոչինչ չի փոխվում։ ժողովրդավարության, իրական ժողովրդավարության լինելիության ամենակարևոր ցուցիչն ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն Է։ Հայաստանում դա տեղի չի ունեցել անհիշելի ժամանակներից, իսկ մեկ անգամ տեղի ունեցածն Էլ եղել Է ոչ թե՝ ժողովրդավարության, այլ՝ դրա բացակայության՝ պալատական հեղաշրջման շնորհիվ։ Դրանից հետո Ինտերնետի ազատությունն Էլ Է ավելացել, մնացած բոլոր ազատություններն Էլ, սակայն իշխանությունը ոչ միայն՝ չի փոխվել, այլև՝ ավելի Է ամրապնդվել անփոփոխելիության իր ամպլուայի մեջ։

Այնպես որ, կարելի Է ունենալ աշխարհի ամենաազատ ու մատչելի Ինտերնետը, հավաքներ անցկացնել նույնիսկ նախագահական նստավայրի առաջ ու այնտեղ տանող փողոցներում, անվանարկել անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին։ Բայց դրանք և չթվարկված Էլի բազմաթիվ երևույթներ իրականում լիրիկական զեղումներ են և, խոստովանենք, ժողովրդավարության հետ կապ ունեն միայն մակերեսային դրսևորման մեջ։ Հայաստանի իշխանությունը գտել Է ժողովրդավարական լինելու ու ժողովրդավարական չլինելու հակադրության բանաձևը։ Ձևի մեջ՝ դեմոկրատական, բովանդակությամբ՝ ավտորիտար։ Իսկ միջազգային կառույցները, որպես կանոն, ավելի շատ հետևում են ձևին՝ առանց խորանալու բովանդակության մեջ։ Բովանդակությունը պետք Է հետաքրքրի Հայաստանի հասարակությանը, որը, սակայն, դեռևս բավարարվում Է տեսարաններով, որոնք իշխանությունը մատուցում Է չափից ու կարելիից ավելի մեծ չափաբաժնով»,–գրում է թերթը։

 Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”