Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Հինգ զարմանալի փաստ Քըրք Քրքորյանի մասին. Time

SOCIETY

Հունիսի 16-ին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Լոս Անջելեսում 98 տարեկանում կյանքից հեռացել է կինոարտադրության, ավիաուղիների և Լաս Վեգասի խաղատների շնորհիվ կարողություն կուտակած ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանը: Նա կարող էր իրավամբ համարվել «աշխարհի ամենահետաքրքիր տղամարդը», գրում է ամերիկյան Time թերթի կայքը և ներկայացնում հինգ հետաքրքիր փաստ, որոնց շնորիվ Քրքորյանի կյանքի պատմությունն այդքան զարմանալի է և ուշագրավ:

 Քրքորյանը 3 անգամ՝ տարբեր տարիների, կառուցել է «աշխարհի ամենամեծ հյուրանոց-խաղատունը»։ Երեք անգամ «Լաս Վեգասի հայրը» կառուցել և բացել է հյուրանոց-խաղատներ, որոնք համարվել են այդ ժամանակ աշխարհում ամենամեծը: Դրանք բոլորը եղել են Լաս Վեգասում՝ International-ը (այժմ՝ Westgate Las Vegas)՝ 1969 թվականին, MGM Grand-ը (Bally’s Las Vegas)՝ 1973 թվականին, և ներկայիս MGM Grand Las Vegas-ը՝ 1993 թվականին: Տարբեր տարիների Քրքորյանին են պատկանել Վեգասի հայտնի սեփականությունները՝ Desert Inn-ը, Sands-ը և Flamingo-ն, ինչպես նաև հողատարածքը, որն այժմ զբաղեցնում է Caesars Palace-ը:

 Նա դուրս է եկել դպրոցից ութերորդ դասարանում: Լրատվամիջոցներից խուսափող մեծահարուստը ծնվել է Կալիֆորնիայում, աղքատ ամերիկահայ ընտանիքում և սկսել է թերթեր վաճառել և տարբեր աշխատանքներով զբաղվել 9 տարեկանից: Անկարգ աշակերտի համբավ ձեռք բերելուց հետո դուրս է եկել դպրոցից և սկսել «Rifle Right Kerkorian» մականունով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա անել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա առաքելությունների է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի համար, և 1950-1960-ականներին Լաս Վեգասում ձեռք է բերել խաղամոլի, իսկ ավելի ուշ՝ խոշոր գործարքներ կնքողի հեղինակություն:

 Նա փորձել է գնել և վաճառել մի շարք ավտոարտադրող ընկերություններ, ավիաուղիներ և կինոստուդիաներ: «Գործարքներ անելն է, որ նրան ողջ է պահում»,- 2005 թվականին Քրքորյանի մասին ասել է ավտոարտադրության ոլորտի հանրահայտ մենեջեր Լի Յակոկան՝ Chrysler-ի ղեկավարությունը ստանձնելու անհաջող փորձից մեկ տասնամյակ անց: Քրքորյանը նաև խոշոր ներդրումներ է արել Ford-ում և GM-ում, փորձել է գնել TWA-ն: Նրան է պատկանել մեկ այլ  ավիափոխադրող՝ Western Airlines-ը: Այս ընթացքում նա նաև ժամանակ է ունեցել խոշոր գործարար լինել նաև կինոարտադրության ոլորտում: Նա 3 անգամ գնել և վաճառել է MGM կինոստուդիան, փորձել է գնել Columbia Pictures-ը և գնել է United Artists-ը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, ասում էին, որ նա առանձնապես չէր հետաքրքրվում ֆիլմերով:

 Նա ամսական 100.000 դոլար է վճարել երեխայի համար՝ մեկ ամիս տևած ամուսնությունից հետո: 2010 թվականին Քրքորյանը համաձայնել է 100.000 դոլար վճարել որպես ալիմենտ Կիրայի համար, ով այդ ժամանակ 12 տարեկան էր: Տեղեկությունների համաձայն՝ նա նաև 10 միլիոն դոլար է վճարել Կիրայի մորը՝ իրենից 48 տարի փոքր թենիսիստուհի Լիզա Բոնդերին՝ նախկինում չվճարված ալիմենտների համար: Քրքորյանը վճարել է գումարը, չնայած նրան, որ ապացուցվել է, որ նա չի եղել Կիրայի կենսաբանական հայրը:

 Նա չորս անգամ ավելի հարուստ է եղել, քան իր կյանքի վերջին օրերին: Քրքորյանն աշխարհի երկրորդ ամենատարեց միլիարդատերն է եղել՝ 4 միլիարդ դոլար կարողությամբ՝ զիջելով աշխարհի ամենատարեց միլիարդատեր 100 տարեկան Դևիդ Ռոքֆելլերին: Այնուամենայնիվ, դեռևս 2008 թվականին Քրքորյանի կարողությունը 16 միլիարդ դոլար է եղել: Մինչ Քրքորյանը շռայլ գումարներ վատնող չի եղել (նա որոշ ժամանակ Ford Taurus էր վարում), նույնը չի կարելի ասել երիտասարդ Քրքորյանների մասին, գրում է ամերիկյան Time-ը։

Աղբյուրը` Tert.am

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia