Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վերահսկիչ պալատի կողմից անիրատեսական կոչված ծրագիրն իսկապե՞ս անիրատեսական էր

SOCIETY

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել «Թամարա Ֆրութ» ՓԲԸ–ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ ճշտված ֆինանսական հաշվետվության մասին որոշման նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջե կվերադարձվի 26 միլիոն 661 հազար դրամ:

«Թամարա Ֆրութ» ՓԲԸ–ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը մշակվել էր դեռևս 2009 թ. Էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարությունների կողմից: 2009–2015 թթ. ընթացքում պայմանագրեր են կնքվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 21 տնտեսվարողների հետ, հիմնվել է 63 հա այգի: Պայմանագիր կնքած տնտեսվարողներին «Թամարա ֆրութ» ՓԲԸ–ի կողմից տրամադրվել է ավելի քան 464 հազար 400 հատ հատապտուղների տնկիներ, 1640 տոննա գոմաղբ, 28 հազար 260 հատ հենասյուներ և 6 հազար 832 կգ մետաղալար, հիմնվել է հատապտուղների տնկարան, որոնց համար ծախսվել է 217 միլիոն 338 հազար դրամ:

Այս գարնանը Գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ծրագրի շահառուներից 10–ի (35 հա) մոտ հիմնված այգիները տարբեր պատճառներով (սահմանային հրդեհներ, կրակոցներ, ոռոգման ջրի բացակայություն, ցրտահարություն, անբարեխիղճ շահառու և այլն) առկա չեն, ևս 3 շահառուների մոտ այգիների մշակության աշխատանքներն անբավարար կատարելու և խիստ ցրտերի պատճառով 6 հա այգուց պահպանվել է շուրջ մեկ հա–ը: Մնացած 8 շահառուի (22 հա) մոտ այգիները գտնվում են բավարար վիճակում։
«Էկոգլոբ» ՍՊԸ–ի կողմից Գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շահառուների կողմից հիմնված 63 հեկտար այգիներից՝ որևէ այգի չի հավաստագրված, որպես օրգանական և հավաստագրման համապատասխան հայտերը մերժվել են կամ հավաստագրումը կասեցվել է տարբեր պատճառներով: Ընկերությունը 2009–2016 թթ. օրգանական հավաստագրման համար «Էկոգլոբ» ՍՊԸ–ին վճարել է մոտ 7 միլիոն 500 հազար դրամ:

«Թամարա ֆրութ» ՓԲԸ–ն 9 շահառուների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման համար հայցեր է ներկայացրել դատարան վնասի վերականգնման նպատակով։ Վերականգնված միջոցները ընկերությունը կնպատակաուղղի պարտաճանաչ շահառուներին աջակցելուն:

Նախագծում ասվում է, որ ծրագիրն ի սկզբանե կազմվել է որոշակի բացթողումներով, հաշվի չեն առնվել հատապտուղների մշակության առանձնահատկությունները¬, բնակլիմայական տարբեր կատակլիզմների ազդեցությունները:

Հիշեցնենք, որ սրանից 8 տարի առաջ ընկերությունն այս ծրագրի իրականացման համար ստացել էր 300 միլիոն դրամ, բայց մեկ տարի անց Վերահսկիչ պալատը օրգանիկ այգիների այս ծրագիրը բնորոշել էր ոչ իրատեսական ժամկետի ու արժեքի առումով: ՎՊ–ի կողմից նաև խախտումներ էին արձանագրվել՝ մրցույթի անցկացման հետ կապված: Խնդիր էր առաջացել նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութերի ու ապրանքների շուկայական գները սխալ որոշելու պատճառով: Արդյունքում պետբյուջեից հատկացվել էր 77,5 միլիոն դրամ ավել գումար, որը ենթակա էր վերադարձի: Արդեն 2011 թ. որոշմամբ ընկերությանը 300–ի փոխարեն 244 միլիոն դրամ հատկացվեց: Իսկ ընկերությունն էլ պարտավորվեց վճարել ավել հաշվարկված գումարը:

Ստացվում է, որ տարիներ առաջ ՎՊ–ի կողմից հնչեցված բնորոշումը՝ անիրատեսական լինելու մասով, այնքան էլ հեռու չէր իրականությունից: Այսօրվա տվյալները խոսուն են: Իհարկե այգիների ոչ լիարժեք լինելու «մեղքը» մեծամասամբ շահառուների ուսերին է ընկնում: Բայց ամեն դեպքում այս ծրագիրը «Թամարա Ֆրութ»–ին պատճառեց ավելորդ ծախսեր ու դատական քաշքշուկների մեջ ներգրավեց:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League