ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. տեղումները կշարունակվեն
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 22-ին սկսված տեղումները կշարունակվեն: Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրեւի տեսքով:
Երեւան-Սեւան, Ապարան-Սպիտակ, Սեւան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում, «Չայնիի» եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։



