Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները

POLITICS

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 16–20–ը զորավարժություններ է իրականացրել: Զորավարժություններ են իրականացվել նաև Նախիջևանի տարածքում, ինչը որակվեց նաև որպես սադրանք՝ ուղղված ՀՀ–ին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը նախևառաջ փաստում է՝ արտառոց երևույթ չէ, քանի որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում:

«Դրանք իրականացվում են երկու պետությունների սահմանակից շրջաններում, ինչպես նաև՝ լինում են նաև շտաբային նշանակություն ունեցող զորավարժություններ: Իհարկե, պարզ է, որ պատերազմի մեջ գտնվող պետությունների նման գործունեությունն առաջին հերթին պատերազմի նախապատրաստվելու կամ հնարավոր պատերազմի ժամանակ ավելի արդյունավետ գործելու նպատակ է հետապնդում: Ադրբեջանական կողմն այդ զորավարժություններով ինչ–որ չափով փորձում է ազդել նաև հայկական կողմի հասարակության տրամադրվածությունների վրա, բայց այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում: Չեմ տեսնում նաև որևէ սպառնալիք Նախիջևանի ուղղությամբ, որովհետև հասկանալի է՝ կոնկրետ ՀՀ–ի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու պարագայում Ադրբեջանի համար մի շարք սահմանափակող գործոններ կան: Դա վերաբերում է ոչ միայն մեր անդամակցությանն, օրինակ, ՀԱՊԿ–ին, կամ Նախիջևանի իրավական կարգավիճակին, այլև զուտ Ադրբեջանի զինված ուժերի դիրքին ու կարողություններին հենց Նախիջևանի ուղղությամբ: Այստեղ ամեն դեպքում մեր առավելությունը հստակ է, դժվար է Նախիջևանից հարձակում պատկերացնել»,– Past.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք–Շահնազարյանի խոսքով՝ բոլոր դեպքերում պարզ է, որ զորավարժություններն ինչ–որ առումներով նաև սպառնալիք են. «Նախիջևանի պարագայում, որպես կանոն, Ադրբեջանին թույլ են տալիս համակարգել իրենց գործողությունները Թուրքիայի զինված ուժերի հետ: Մենք գիտենք, որ Նախիջևանում հատկապես շատ մեծ է թուրքական ազդեցությունը: Եվ ընդհանրապես, Ադրբեջանի զիված ուժերի վրա մեծ է թուրքական սպայակազմի ազդեցությունը: Այդ զորավարժություններով նրանք հաճախ փորձում են հասկանալ իրենց կարողությունները: Այնուամենայնիվ, անհանգստանալու խնդիր չկա, բայց պետք է ուշադիր հետևել ու հասկանալ, թե ինչ թերացումներ ունի Ադրբեջանը: Զորավարժությունների ժամանակ բացի ուժից նաև թերացումներն են երևում»:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե ՀՀ–ն անպայման պետք է պաշտոնապես ԱԳՆ մակարդակով անդրադարձ կատարի վերոնշյալ զորավարժություններին ու հարցին, թե այդ անհրաժեշտությունն իրականում կա՞, թե ոչ, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ հայկական կողմի խնդիրներից մեկն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության զսպումն է բոլոր հնարավոր ճանապարհներով: Իհարկե, մեկ զորավարժությունը պատճառ չէ, որ աղմուկ բարձրացնենք, կամ, օրինակ, արտգործնախարարության մակարդակով արձագանքենք: Նախ պարզ է, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք այդ երկրի հետ: Բացի այդ, այստեղ ադեկվատ պատրաստվածության խնդիր ունենք, ինչն արդյունավետ լուծվում է: Այսինքն՝ Ադրբեջանում հստակ գիտեն, որ թե՛ Նախիջևանում և թե՛ սահմանի ցանկացած հատվածում ռազմական գերակայություն չունեն հայկական պետությունների հանդեպ: Այդ իսկ պատճառով նրանք այսօր բավարարվում են զորավարժություններով և իրենց բնակչությանը քարոզչական տարբեր թեզեր մատուցելով: Ակնհայտ է, որ ավելին քան սա՝ Ադրբեջանը չի կարող: Դրա համար պետք է հետևել, և վտանգը տեսնելու պարագայում տեղեկացնել միջազգային կառույցներին՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ իրենց կարողություններն օգտագործեն Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար: Զինված ուժերը պետք է համապատասխան պատրաստվածության աստիճանի պահել, ինչը հայկական կողմն անում է»:

Աննա Բադալյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris