Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանի սպասելիքները չիրականացան

POLITICS

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երևանյան այցի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԼՂ հակամարտության հարցի շուրջ բանակցությունները մոտ ապագայում չեն ավարտվի:

«Լավրովն արձանագրեց այն փաստը, թե սպասելիքները, որ կողմերը կարող են ընդհանուր հայտարարի գալ տարածքների հանձնման և կարգավիճակի շուրջ, չիրականացան: Գիտենք, որ Ռուսաստանը փաստացի առաջարկում էր Կազանյան փաստաթուղթը: Համաձայն փաստաթղթի՝ հայկական կողմը հետ է հանձնում հինգ տարածքները, ինչի դիմաց ստանում է Ադրբեջանի կողմից ստորագրված մի փաստաթուղթ, ըստ որի ԼՂՀ–ն որոշ ժամանակ անց կարող է հանրաքվեի միջոցով կարգավորել իր որոշակի կարգավիճակը: Ադրբեջանն, ըստ էության, մերժում է այդ փաստաթուղթը՝ նշելով, որ երբեք չի համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի ճանապարհով որոշի իր կարգավիճակը: Բնականաբար, հայկական կողմն էլ առանց կարգավիճակի կարգավորման չի համաձայնի հանձնել տարածքները: Իհարկե, այլ խնդիրներ ևս կային՝ կապված, օրինակ, փախստականների վերադարձի, զորքերի տեղաբաշխման հետ, բայց հիմնական խնդիրը վերոնշյալն էր»,– մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը` Past.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ շրջանառվում էր «Լավրովյան պլան» ասվածը, կապված էր հենց այն հանգամանքի հետ, որ հայկական կողմը պետք է կոնկրետ տարածքներ հանձներ՝ ստանալով տեսական փաստաթուղթ կարգավիճակի վերաբերյալ:

«Բայց նույնիսկ այդ հարցի շուրջ Ադրբեջանը չգնաց կոմպրոմիսի, ինչի հույսը Մոսկվան ուներ, և բացի այդ՝ խոստացել էր Ադրբեջանին: Դա հաստատել էր Էրդողանը՝ հայտարարելով, որ հայկական կողմը պատրաստ է զիջել տարածքները: Այսօրվա պրոցեսները, ռուս–թուրքական հարաբերությունների բարելավված վիճակը, ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կարծիքով գրանցած դիրքային առավելությունը Ադրբեջանին հույս տվեց մերժել Մադրիդյան սկզբունքները: Իհարկե, պաշտոնապես չեն հայտարարում այդ մասին, բայց ստացվում է, որ Ադրբեջանը մերժում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա է մեխը, և քանի դեռ այն մերժվում է, չեմ կարծում, թե այստեղ հայկական կողմը որևէ կոմպրոմիսի կգնա: Լավրովը հաստատեց, որ Երևանը երբեք չի համաձայնի առանց կարգավիճակի հստակեցման տարածքներ հանձնել»,– նշեց Երվանդ Բոզոյանը:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց նաև, որ ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակն է դրված:

«Լավրովը նկատի ունի այն, որ եթե այդ փաթեթի մեջ ինչ–որ կոմպրոմիս կամ զիջում պետք է լինի, Ադրբեջանն իր կողմից ևս այդ զիջումը պետք է անի: Ադրբեջանցիներն ուզում են այդ փաթեթի մեջ տեսնել այն կետերը, որոնք շահավետ են իրենց համար: Հասկանալի է նաև, որ հայկական կողմը կցանկանար վերցնել այն կետերը, որոնք շահավետ կլինեին Երևանի համար: Բայց, ըստ էության, բոլորն էլ հասկանում են, որ այդ տարբերակը չի աշխատի: Ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ադրբեջանը միակողմանի զիջումների չեն համաձայնի: Լավրովը ասել է այն, ինչն ամենաբնականն ու ամենատրամաբանականն է»,– նկատեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին ու հակամարտության կարգավորման շուրջ ներկայումս առկա իրավիճակին, քաղաքագետն ընդգծեց, որ Ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպումները որոշակիորեն կարելի է գործընթաց համարել. «Սակայն կարծում եմ, որ բանակցություններով կողմերը փորձում են ճշտել իրենց դիրքորոշումները երկրորդական հարցերի շուրջ: Գլխավոր հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն չկա: Եթե հայկական և ադրբեջանական կողմերը տարածքների և կարգավիճակի վերոնշյալ հարցում համաձայնություն ձեռք բերեին, այլ հարցեր ևս կքննարկվեին: Օրինակ՝ փախստականների, զորքերի տեղաբաշխման հարցերը: Այս դեպքում արդեն ռեալ գործընթաց կլիներ: Բայց քանի դեռ գլխավոր պրոցեսի շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի չեն գալիս, կարելի է ասել, որ բանակցային այդ գործընթացը ֆորմալ բնույթ է կրում: Միևնույն ժամանակ ես նույնիսկ այդ ֆորմալ բնույթի բանակցային գործընթացը դրական եմ գնահատում: Եթե բանակցություններ չկան, պատերազմի վերսկսման վտանգը միշտ մեծանում է»:

Աննա Բադալյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris