Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում.մեքենան հայտնվել է ձորակում
SOCIETY
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունքի ամրում: Ժամը 22:20-ի սահմաններում Սևան քաղաքի սկզբնամասում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Գեղամ Մարգարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 34 FՏ 100 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Ռամել Մկրտչյանի վարած ВАЗ 2113 մակնիշի 15 OO 599 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3110-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 45 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



