Իրանի նախագահն ու Ալ–Քուդսի ղեկավարը խոսել են ԴԱԻՇ–ի պարտության մասին
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին Press TV–ի եթերում հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարտության մասին, ինչը որակվել է որպես «լավ լուր Իրանի և ամբողջ տարածաշրջանի բնակիչների համար»:
Parstoday–ն էլ փոխանցում է, թե Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ալ–Քուդսի ուժերի հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանին Իսլամական հեղափոխության առաջնորդին ուղերձ է հղել, որում հետևյալն է նշել. «Ես՝ նվաստս, որպես Ձեր կողմից նշանակված զինվոր, ավարտին հասցնելով ԴԱԻՇ–ի վերջին ամրոցի՝ Ալ–Բուքեմալի ազատագրման գործողությունը, վայր իջեցնելով ամերիկա–իսրայելական այդ խմբավորման դրոշը և ծածանելով Սիրիայի դրոշը, զեկուցում եմ, որ ավարտվել է այդ չար ու անիծված խմբավորման տիրակալության ժամանակը»:
Գեներալը հաղթանակի գործում կարևորել է Իրաքի ու Սիրիայի կառավարությունների ջանքերը, Հըզբոլլահի, տեղի երիտասարդության, իրանական Հաշդ Ալ–Շաաբի աշխարհազորի դիմադրությունն ու Իրանի պետական/զինվորական պաշտոնատարների հովանավորությունը իրաքա–սիրիական ժողովրդին:
			
			
			
			
			
				
			
			
			


