ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ
SPORTԻսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր` նոյեմբերի 22-ին ընթանում են 6-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է ռուս Պյոտր Սվիդլերի հետ և բավարարվել ոչ-ոքիով: Հայ գրոսմայստերը 4 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը 2 հաղթանակ է տարել, 3 պարտիաներն էլ ավարտել ոչ-ոքի:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



