Լուգանսկում հեղաշրջում է
INTERNATIONAL NEWSԱլեքսանդր Զախարչենկոյի «Հանրապետական գվարդիան» մասնակցում է հեղաշրջմանը Լուգանսկում, տեղեկացնում է ուկրաինական 0642.ua կայքէջը:
«Լուգանսկի կենտրոնում ցուցադրաբար կանգնած են «ԴԺՀ»–ի զինված ներկայացուցիչները. դա նշանակում է, որ ակցիան համաձայնեցված է Մոսկվայի հետ: Այս պահին վճռվում է «ԼԺՀ»–ի ղեկավար կազմի ճակատագիրը: Թերևս փոխզիջում կլինի»,– գրել է Բելոուսը:
Հաղորդվում է, որ Դոնեցկից Լուգանսկ են ժամանել «պետական պահպանության ծառայության» զինյալները, ովքեր ենթարկվում են Զախարչենկոյին:
Նշենք, որ Լուգանսկում զինված անձինք շրջափակել են «ԼԺՀ»–ի ՆԳ նախարարության շենքը և ամբողջ «կառավարական թաղամասը»: Կենտրոնում կուտակված են զրահամեքենաներ: «ԼԺՀ»–ի «ՆԳ նախարար» Իգոր Կորնետը դիրքավորվել է նախարարության շենքում «Բերկուտի» նախկին ծառայողների հետ: Զինված անձինք վերահսկողության տակ են վերցրել նաև հեռուստատեսության շենքը:
Ավելի վաղ, «ԼԺՀ»–ի ղեկավար Իգոր Պլոտնիցկին պաշտոնից ազատել էր «ԼԺՀ»–ի «ՆԳ նախարար» Իգոր Կորնետին:
			
			
			
			
			
				
			
			
			


