Բասկետբոլի հավաքականն արդեն Տիրանայում է
SPORTՀայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին կհյուրընկալվի Ալբանիայի ընտրանուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը հանգրվանել է 4 աստղանի «Սքայ» հյուրանոցում:
Հայաստանի հավաքականի հետ մրցավայր են մեկնել 12 խաղացող ՝
- Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիքթաշ», Թուրքիա
5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
6. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
11. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան
Արագադ Աբրամյանը այս օրերին կլինի հավաքականի հետ, սակայն չի կարող մասնակցել հանդիպմանը փաստաթղթերի պատճառով:
ԵԱ-2021-ի նախընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ Նիկշա Բավցևիչի սաները կանցկացնեն 2 մարզում՝ այսօր երեկոյան և վաղն առավոտյան։
ԵԱ-2021-ի նախընտրական փուլի մեկնարկային՝ Ալբանիա- Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ՝ 20:30-ին, Տիրանայի «Ֆետի Բորովա» մարզադահլիճում:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



