Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ-ն դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ. կուսակցությունն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

POLITICS

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Այդ ինստիտուտը Քրիստոնեա-դեմոկրատական և Աջակողմյան կուսակցությունների կրթական կենտրոնն է: Նաև այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության ամենախոշոր վերլուծական կենտրոններից մեկն է: Մենք այդ ինստիտուտի հետ աշխատում ենք` սկսած 2012թ.-ից և ակտիվ մասնակցել ենք նրանց կրթական և վերլուծական ծրագրերին: Տասնյակ հանրապետականներ վերապատրաստվել են նրանց կրթական ծրագրերի շրջանակներում՝ Բուդապեշտում, Ստրասբուրգում, Բրյուսելում և այլ վայրերում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ շատ են կարևորում լիիրավ անդամակցությունը Ռոբերտ Շումանի ինստիտուտին, քանի որ այն կուսակցության միջազգային կապերը հատկապես քաղաքական կրթության և անալիտիկայի ուղղություններով առավել ընդլայնելու լուրջ հնարավորություններ է տալիս:

ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ ինստիտուտին լիիրավ անդամակցության պարագայում ակնկալում են ավելի սերտ համագործակցություն, համատեղ սեմինարներ և կուրսերի անցկացում: «Հատկապես ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով Հայաստանում քաղաքական դպրոց հիմնած առաջին քաղաքական ուժը, որը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը, շատ է կարևորում քաղաքական կրթության և վերլուծական կարողությունների դերը քաղաքականության մեջ, հետևաբար կփորձի լրացուցիչ համագործակցության օրակարգ ստեղծել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Ռոբերտ Շումանի ինստիտուտի կենտրոնը տեղակայված է Բուդապեշտում, բայց այն համաեվրոպական կառույց է:

Ինչպես վկայում է քաղաքական ուժի պաշտոնական կայքը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր գործունեության ընթացքում աստիճանաբար ակտիվացրել է իր կապերը արտերկրի քաղաքական ուժերի եւ քաղաքական միավորումների հետ: Մասնավորապես` համագործակցային կապեր են ձևավորվել Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Միացյալ Ռուսաստան կուսակցության հետ: Տարբեր տարիներին կուսակցական կառույցների միջև կազմակերպվել և անց են կացվել կուսակցական համատեղ միջոցառումներ: Միջկուսակցական միջազգային համագործակցություն է իրականացվում նաև միջխորհրդարանական հարթակներում, որտեղ վերջին տարիներին Հանրապետականը արդյունավետ համագործակցություն է ծավալել նաև Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հետ: ԵԺԿ-ն, որպես Եվրոպական տարածքի ազդեցիկ քաղաքական միավորում, իր տասնյակ կուսակցությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերն է իրականացնում ԵԺԿ-ին անդամագրված լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ: 2012թ. փետրվար 9-ին տեղի ունեցավ ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստը, որտեղ պաշտոնապես  ՀՀԿ-ն ընդունվեց ԵԺԿ կազմում` ստանալով դիտորդ-անդամ կուսակցության կարգավիճակ:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference