Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Սերգեյ Բագրատյան. «Քաղաքացիների կենսամակարդակի դրական փոփոխությունը տեսանելի չէ»

ANALYSIS

Այս տարվա հունվար–հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի տարվա ամենաբարձր մակարդակը։ Այն նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ աճել է 7%–ով:

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ մեկ–երկու ոլորտ կարող է բարձր ցուցանիշ ունենալ, բայց ամենակարևորը վերաբաշխման ցուցիչն է:

Ըստ նրա՝ այդ աճը կարող է պայմանավորված լինել օրինակ հանքարդյունաբերությամբ, բայց ավելի կարևոր հարց կա. «Արդյո՞ք այդ տնտեսական ակտիվության ցուցանիշը հասանելի է հասարակության բոլոր շերտերին: Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտի դեպքում գիտենք, որ հիմնական քարշակը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հայկական կապիտալ չէ: Այսինքն՝ այդ աճը սովորական քաղաքացուն հասանելի չէ: Եթե հաշվեին վերոնշյալ ակտիվության բաշխվածության աստիճանը հասարակության շրջանում, ապա այն պետք է հուշեր, թե ինչ իրավիճակ է»,–Past.am–ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ միայն ակտիվության ցուցանիշն է հայտնի, այնինչ հասարակության շրջանում այդ ակտիվության արդյունքը հասկանալու համար հստակ վերլուծություն պետք է կատարել:

«Պետք է վերլուծել և հասկանալ, որովհետև քաղաքացիների կենսամակարդակի դրական փոփոխությունը տեսանելի չէ: Օրինակ՝ մանրածախ առևտրի արդյունքը կոնկրետ տնտեսական աճի ցուցիչ է՝ ոլորտն ընդգրկում է հասարակության բոլոր խավերը, իսկ հանքարդյունաբերության աճն այդ առումով որևէ մեկին ոչինչ չի ասում: Ինչպես մանրածախ առևտրի դեպքում, հստակ օրինակ են նաև շինարարության և գյուղատնտեսության ոլորտները, որոնց ցուցանիշներն անկում են գրանցել: Նշված ոլորտներում գրանցված աճն իրապես ազդակ կլիներ: Իրականում կարող ենք մանիպուլյացիոն հնարքներ կիրառել, ինչի էֆեկտիվությունը շատ ցածր է: Օրինակ՝ հայտարարում են, որ մոնոպոլիաների նվազման ցուցանիշով առաջընթաց ունենք: Բայց երբ դիտարկեցինք մեթոդոլոգիան, հասկացանք, որ հարցումները կատարվել են հենց մենաշնորհներ ունեցող ընկերություններում: Այսինքն՝ բազան, որի վրա հիմնվում է իրենց ուսումնասիրությունը, հավաստիություն չի ներշնչում»,– համեմատական անցկացրեց Ս. Բագրատյանը:

Անդրադառնալով 2018 թ. կանխատեսվող տնտեսական 4,5% աճին, Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ 2017 թ. ավարտն այդ կանխատեսման առումով մեզ պետք է արդեն ինչ–որ բան հուշեր.

«Բայց բյուջեի կատարման հետ կապված խնդիրներ ունենք: Մենք ծրագրային բյուջետավորման ենք անցել և ծրագրերի ֆինանսավորումը պետք է տեսանելի լինի: Հիմա իրենք կապիտալ ներդրումների վրա են շեշտադրում անում, բայց զուգահեռ կրթության, առողջապահության ոլորտները թերֆինանսավորվում են: Այստեղ մենք մտածելու բան ունենք: Եթե դու կապիտալ ներդրումներ անելու ռեալ հնարավորություն ես տեսնում, դժվար թե կրթության և առողջապահության խնդիրները չլուծեիր: Նշված ոլորտների թերֆինանսավորումը ծանր և վտանգավոր մեսիջ է: Նման ցուցանիշը պետք է հաշվեգրվի կամ արտագաղթի կամ մեկ այլ հանգամանքի վրա: Առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները մոտ 6 միլիարդ դրամով նվազել են: Այս դեպքում պետք է ապացուցեն, որ 2017 թ.–ին 6 միլիարդի գերֆինանսավորում է եղել, որն իրականում չկա: Մենք տեսնում ենք, որ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ապահովագրական հնարավորություններից՝ սպառված լինելու պատճառաբանությամբ: Այսինքն՝ եթե ընդունենք, որ այդ 6 միլիարդը ավելցուկ ուներ 2017 թ. բյուջեում, ամեն դեպքում, այն չարտահայտվեց ծառայությունների մեջ: Այս ցուցանիշների համադրության մեջ ես կասկածելի եմ համարում կապիտալ ներդրումների ռեալությունը: Հայտարարվեցին թվեր, բայց ներդրումային ծրագրերի իրականացման հիմնավորում որևէ մեկս այդպես էլ չկարողացանք տեսնել: Հիմա էլ հայտարարվում է, որ այդ ներդրումները էներգետիկ ոլորտում են լինելու: Ըստ իս, սակայն, դրանք հանրային բաշխվածություն չեն առաջացնելու: Կոնկրետ բիզնես շահ է, որով միայն բիզնես շահույթ կարելի է ստանալ: Այս առումով հանրության լայն շերտերը որևէ շոշափելի արդյունք չեն կարող ունենալ»:

Աննա Բադալյան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement