Yerevan, 21.October.2026,
00
:
00
BREAKING


Երբ շատ ես նկարահանվում հիմար գործերի մեջ, վերջում հասկանում ես, որ վերջացել ես, չես լցվել, հակառակը՝ օգտագործվել ես. Արսեն Հակոբյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան, պարող, պարուսույց Արսեն Հակոբյանը, ով մեզ հետ զրույցում պատմել է արտերկրում նկարահանված ֆիլմերի, Հայաստանում իր տեսակով միակ պարային դպրոցի եւ որպես արվեստագետ Հայաստանում առկա արվեստի նկատմամբ իր կարծիքի մասին:

Արսեն պար, թատրոն, կինո, ո՞րն է Ձեր մեջ հաղթում:

- Կարծում եմ, եթե մարդ արվեստի մեջ է, ուրեմն առաջնային կամ երկորդական բաշխումներ չեն կարող լինել, որովհետեւ, եթե հիվանդացած ես արվեստով, ուրեմն նրա ամեն գծի մեջ էլ կաս եւ ամեն գիծն էլ առաջնային է. գոնե ինձ համար այդպես է: Ինձ համար արվեստի այս կամ այն ճյուղը առաջնային է լինում այն ժամանակ, ինչով զբաղվում եմ այդ ժամանակահատվածում: Այս պահին ես ունեմ պարի դպրոց, սիրում եմ իմ աշխատանքը, իմ աշակերտներին, եւ այս պահին առաջնայինը սա է, իսկ եթե նկարահանվում եմ որեւէ ֆիլմում, այդ պահին սիրում եմ կինոն: Նախապատվություններ չկան, կա ճիշտ վերաբերմունք քո գործին:

Արսեն, վերջին տարիներին Ձեզ հեռուստադիտողը հաճախ էր տեսնում տարբերհեռուստասերիալների շրջանակներում, բայց հիմա կարծես թե այդ առումովպասիվություն եք ցուցաբերում, ի՞նչն է պատճառը:

- Պատճառը երկրում չլինելս էր: Որոշ ժամանակ աշխատում էի Մոսկվայում, որտեղ նկարահանվեցի մի շարք ֆիլմերում՝ մարմնավորելով եւ գլխավոր, եւ էպիզոդիկ դերեր: Հետո, երբ եկա Երեւան, առաջարկ ստացա Փարիզում նկարահանվել «Orange» ընկերության գովազդում, արդյունքում մեկ ամիս էլ Փարիզում մնացի, իսկ վերադառնալուն պես մասնակցեցի «Պարահանդես» ծրագրին:

Արսեն,  որքանով հասկացա, արտերկրից բավականին շատ եք հրավերներ ստանում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս են Ձեզ գտնում:

- Քանի որ ճիշտ արվեստը չի մահանում, այլ հիվանդանում է, երբեմն լինում են լավ պրոդյուսերներ, ազնիվ մարդիկ, ճիշտ մասնագետներ, ովքեր գտնում են քեզ եւ հրավերներ անում: Եթե մեր երկրում շատ բաներ չի գնահատվում, դա դեռ չի նշանակում, որ ուրիշ երկրներում էլ է այդպես: Ես չեմ կարող բացատրել, թե ինչպիսի պրոֆեսիոնալիզմ կա դրսում, ինչ հարգանք ունի անգամ մասսայական տեսարաններում խաղացող դերասանը: Դրսում կապ չունի դերասանը խաղում է գլխավոր, թե էպիզոդիկ դերում, նրանք քեզ հետ շփվում են որպես շատ կարեւրո մարդու հետ:

Որքանով հասկացել եմ, դուք անընդհատ աշխատում եք, առաջիկայում ի՞նչ ծրագրեր եննախատեսված կապված հատկապես դերասանական արվեստի հետ:

- Այս շրջանում զբաղված եմ իմ «NDP» պարի դպրոցով՝ փորձելով զարգացել այն: Խմբեր ունեմ նաեւ մարզերում, փորձում եմ մարզերում բնակվող երեխաներին եւս սովորեցնել պարարվեստի գաղտնիքները: Այսինքն՝ այս պահի հիմնական զբաղվածությունս կապված է պարարվեստի հետ: Ափսոսում եմ, որ ժամանակ չեմ ունենում թատրոնին տրամադրելու համար, իսկ ֆիլմերի հետ կապված լավ առաջարկներն ընդունում եմ, վատերին էլ ինձ արդեն թույլ եմ տալիս մերժել եւ ինքս որոշել՝ արդյոք ուզում եմ տվյալ ֆիլմում նկարահանվել, թե ոչ: Ինձ համար առաջարկները ընդունելու հարցում շատ կարեւոր է որակը, թիմը, նաեւ ֆինանսը: Ես ինձ բարձր չեմ դասում, ես ինձ որակավորում եմ որակով դերասան եւ կարծում եմ, որ ես իրավունք չունեմ մանր-մունր տեսակների հետ աշխատել, որոնք զբաղվում են անգրաետ գործերով: Այո, ես էլ եմ այդ գործերի մեջ ստիպված լինում, որովհետեւ սա մեր երկրի ռազմախտն է, հնարավորությունը, բայց ես աշխատում եմ ինչքան հնարավոր է քիչ մսխվել, որպեսզի կարողանամ պահել իմ ՝ մարդու ստատուսը: Երբ շատ ես նկարահանվում հիմար գործերի մեջ, վերջում հասկանում ես, որ վերջացել ես, չես լցվել, հակառակը՝ օգտագործվել ես: Այսօր շատ են պրիմիտիվ, հեշտ իրականացվող, անորակ պրոյեկտները, որտեղ ստիպված բոլորս էլ նկարվում ենք:

Արսեն, դուք բարձր վարձատրվող դերասա՞ն եք:

- Չեմ կարծում, որ այստեղ բարձր են վարձատրում, բայց դրսում ինձ բավականին հետաքրքիր եւ կոմֆորտ եմ զգում, նրանք քեզ կանչում են, վճարում քո բոլոր ծախսերն ու բարձր գնահատում քեզ: Մեր երկրում շատ դերասաններ չեն վարձրատրվում այնքան, որքան որ պետք է: Ես երեւի միջին կազմի մեջ եմ մտնում ու չեմ ամաչում դրանից, այլ ամաչում եմ այն մարդկանց համար, ովքեր այդպես են վարվում լավ դերասանների հետ: Ամաչում եմ նաեւ նրանց համար, ովքեր թատրոնից տեղյակ չեն, բայց եկել են ու անվճար մեր տեղն են նկարվում:

Ճի՞շտ հասկացա, այս պահին հեռուստաեսային հստակ առաջարկ չկա՞:

- Այս պահին մի առաջարկ ունեմ, որը եթե իրականացվի, պետք է հանդես գամ որպես պարող դերասան, Հայաստանում առաջին անգամ կիրականացնի մի նախագիծ, որի մասին դեռեւս ոչինչ ասել չեմ կարող:

Արսեն, ունեք Ձեր պարի դպրոց-ստուդիան, մի փոքր կպատմե՞ք ստուդիայիաշխատանքների եւ հետագա պլանների մասին:

- Մեր պարի դպրոցում աշխատում ենք տարբեր ոճերում, ունենք տարբեր մասնագետներ: Մեր սաների տարիքային շեմը սկսում են 3 տարեկանից եւ հասնում մինչեւ տատիկ-պապիկների, այսինքն՝ մեզ մոտ տարիքային սահմանփակում չկա: «NDP» պարի դպրոց-սուդիայում ես անցկացնում եմ նաեւ պարային թերապիաներ, որի ընթացքում ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ ենք աշխատում, այլ նաեւ հոգեկան տարբեր բարդ իրավիճակներում գտնող սաներ ունենք (ստրես, նեւրոզ): Ես ինձ բժիշկ չեմ համարում, բայց ունեմ պարային թերապիաներ անցկացնելու իրավունքը, քանի որ ունեմ համապատասխան կրթություն: Այն, ինչ ես անում եմ, աշխարհում վաղուց հասկացել եւ իրականցնում են, իսկ մեր երկրում խնդիր ունեցող երեխաների համար հարմարություններ ստեղծելու առաջին քայլերն են դեռ արվում: Ես դեռ տարիներ առաջ եմ սկսել պարային թերապիաներ անցկացնելու իմ գործունեությունը: Մեր պարի դպրոցում հիմա կան անգամ խուլ ու համր սաներ, ովքեր առանց ձայն լսելու զգում են ռիթմն ու շարժումը: Ուրախ եմ, որ իմ աշխատանքները իրենց արդյուքները տվել են, ես կարեւոր գործով եմ զբաղվում::

Ինչպես նշեցիք՝ 2-3 տարի առաջ մեկնել էիք Մոսկվա, սովորաբար դրսումհաջողությունների հասնելուց հետո միշտ չէ, որ մեր արտիստները վերադառնում եմՀայաստան, ի վերջո, Ձեզ ի՞նչը հետ բերեց:

- Ինձ հետ բերեցին անձնական պատճառները, որոնց մասին չէի ցանկանա խոսել: Այո, Մոսկվայում ես տարբեր դերերով խաղացել եմ «Охотники за привидениями», «Универ», «Реальные пацаны» «Чемпионки», «Любит не любит»,«Умельцы», «Пища богов», «Дружба народов», «Последний из Магикян» հեռուստանախագծերում: Իհարկե, հնարավորություններ շատ կային ապրելու ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ֆրանսիայում, բայց վերադարձա ինձ համար կարեւոր պատճառներից ելնելով:

Արսեն, հետաքրքիր է անկախ Ձեր նախապատվությունից, մեր երկրում ո՞ր ոլորտն էավելի շահութաբեր՝ պարարվեստը, թե դերասանական արվեստը:

- Եթե ճիշտ ես աշխատում, բոլոր ոլորտներում էլ կա այդ շահույթ ասվածը, բայց մեր երկրի վիճակը թույլ չի տալիս, որ շատ բաներ շահութաբեր լինի: Այսօր ամեն մեկն իր կերպով է փորձում գումար աշխատել, պարզապես կարելի է շատ վատ արվեստով զբաղվել, եւ կարելի է մոտավոր վատ արվեստով զբաղվել: Ես իհարկե, հասկանում եմ, որ կեղտը կեղտ է, եւ մեղքի շատ ու քիչ չկա, բայց գոյություն ունեն չափանիշներ, ինչը տալիս է մարդու ներքին ազատությունը: Գոյություն ունի վաճառվել եւ ծախվել հասկացություններ, որոնց մեջ մեծ տարբերություն կա: Ամեն մարդ ունի իր ընթացքը ու դրան հակառակվելու իրավունքը, մենք ենք որոշում ինչքան ենք ենթարկվում, ինչքան ոչ, բայց ծախվող մարդկանց համար լուծում չկա: Շահութաբեր ասվածը շատ հարաբերական է, ինձ համար դա կախված է, թե ինչքանով է հոգիս բավարարված:

Դեռ չունեք Ձեր ընտանիքը, բայց այն կազմելու համար տարիքով փոքր էլ չեք, այդուղղությամբ մտածո՞ւմ եք:

- Դեռ այս առումով պլաններ չկան, քանի որ այս պահին ընտրյալ չունեմ: Կարծում եմ, ես դեռ կունենամ իմ ընտանիքը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026