Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայրենասիրությունն այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս. վարչապետը՝ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին

SOCIETY

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը ողջունել և շնորհավորել է շրջանավարտներին՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Իր խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Շուրջ 270 երիտասարդներ կրում են «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտի կոչումը: Լիահույս եմ, որ դպրոցը կշարունակի լավագույն կադրեր պատրաստել մեր երկրի քաղաքական դաշտի համար: Սա չափազանց կարևոր ֆունկցիա է մեր երկրի համար: Մեր երկրին անհրաժեշտ են առողջ քաղաքական մշակույթի ձևավորում և կայացում՝ հիմնված հանդուրժողականության, կառուցողական բանավեճի, խոսքի և փաստարկների բովանդակային արժեքի վրա: Առանց այս՝ նշված քաղաքական մշակույթի անհնար է պետական ինստիտուտների կայացումը, երկրի կայուն, երկարաժամկետ զարգացումը և հասարակության համերաշխության ապահովումը:

Առողջ քաղաքական մշակույթի ձևավորումն ու կայացումը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնադիրների, բանախոսների և ձեր՝ ավարտած կադրերի, իմ պատկերացմամբ, գլխավոր ֆունկցիաներից մեկն է և պետք է լինի:  Ողջունելի փաստ է, որ դպրոցի շրջանավարտների կազմը բազմազան է՝ պետական ծառայողից մինչև ուսանող, դասախոսից մինչև գործարար: Ողջունելի է նաև, որ դպրոցը բաց է ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների համար, այլ նաև բոլոր քաղաքացիների՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

Քաղաքական գործունեությունը, ես իմ փորձից էլ կարող եմ ասել, ծանր աշխատանք է, հաճախ արտաքինից անտեսանելի, ուժերի գերլարում, մաքսիմալ նվիրվածություն, անքուն գիշերներ պահանջող ապրելակերպ է: Շատ հաճախ ժամանակ չի մնում ընտանիքի հետ հանգիստ անցկացնելու, ընկերների և բարեկամների հետ շփվելու, զբաղվելու սեփական նախասիրություններով: Եթե որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, իսկ ես որքան հասկանում եմ՝ շատերը որոշել են, ապա առաջարկում եմ իմանալ ու զինվել մեծ կամքի ուժով և պատրաստ լինել անմնացորդ նվիրվել ձեր ընտրած ուղուն: Բայց այդ ամենի մեջ կա մի անգնահատելի հաճույք՝ մասնակից լինել երկրի շինարարությանը, անձնական լուման ներդնել պետության զարգացման և հզորացման գործում: Եվ եթե հաջողվում ես, դրանից մեծ բավարարվածություն գոյություն չունի: Իրականում երկու խոսքով ուզում եմ այս հարցին անդրադառնալ. շատ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ են բիզնեսում և այլ ոլորտներում հաջողակ մարդիկ գալիս զբաղվելու քաղաքականությամբ, երբ ամբողջ օրը դու տեսախցիկների առաջ ես, որևէ անձնական բան չունես: Ես ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի գերագույն հաճույք, քան կարողանալ պետք լինել և իր պետք լինելն զգալ, չկա: Քաղաքականությունը պահանջում է նաև գիտելիքների ու հմտությունների լայն սպեկտր, պահանջում է երբեք չդադարել քո վրա աշխատել, սովորել և ձեռք բերվող աշխատանքային փորձի հիման վրա կիրառել այն պրակտիկ կյանքում: 

Մեր բոլորիս գլխավոր նպատակն է մեր երկրի զարգացումը և հզորացումը: Դրան հասնելու համար միշտ պետք է պահպանենք մեր «ես»-ը, և անմնացորդ նվիրվենք մեր երկրին, որին բոլորս ծառայում ենք կամ պատրաստվում ենք ծառայել: Մեր երկիրը կառուցվել և կայացել է մեր ազգի հայրենասեր անհատների շնորհիվ, և հայրենասիրությունն  այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս գործողությունները: Ուզում եմ կրկին ձեզ ողջունել, շնորհավորել, հաստատել, որ ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր և զարգացմանն ուղղված նախաձեռնությունում, արձանագրել, որ իրականում շատ մեծ սպասելիքներ ունենք ձեզնից, որ դուք նոր շունչ, նոր համուհոտ կմտցնեք այս ամենի մեջ, որի անհրաժեշտությունը յուրաքանչյուր պահին զգացվում է, իսկ այս պահին՝ գուցե մի քիչ ավելի: Համոզված եմ, և հուսով եմ, որ դուք այս դասընթացներից, այս դպրոցից և այս շփումներից ստացել եք բովանդակություն, և ձեր մեջ կուտակվել է մեծ էներգիա, որն ուզում եք կիրառել մեր կյանքում: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ հաջողություն և լավ տրամադրություն»:

Վարչապետ Կարապետյանն անհատապես դպրոցի երկրորդ հոսքի բոլոր՝ 170 շրջանավարտներին է հանձնել ավարտական վկայագրերը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League