Մենք ամեն ինչ անում ենք կանոնավոր առաջնության զարգացման համար. Արա Պողոսյան
POLITICSՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով ազգային առաջնությունում դեռևս անելիքներ կան:
«Բասկետբոլի ֆեդերացիայի համար մեծ հաջողություն է նաև, այն որ հիմա հավաքականում կան բասկետբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի կանոնավոր առաջնությունում: Հավաքականի համար մեծ ձեռքբերում կլինի այն, որ թիմի հիմնական խաղացողները լինեին ներքին առաջնությունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոսյանը:
Վերջինիս խոսքով ազգային թիմի հավաքին այժմ մասնակցում են բասկետբոլիստներ, ովքեր փոքր տարիքային ընտրանիներից են: «Մեծ ուժ կարող է դառնալ, այն որ 16 տարեկանների թիմից կանոնավոր առաջնության մասնակցում են 7-8 բասկետբոլիստներ: Մենք ամեն ինչ անում ենք կանոնավոր առաջնության համար, որ զարգանա»,-շեշտեց Պողոսյանը:



