Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական մտածողությունն ուժի բալանսի մեջ քո սեփական ծրագիրն ունենալն է

SOCIETY

Past.am-ի հյուրն է ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, ճի՞շտ է, որ ղարաբաղյան հարցի լուծման առումով ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում: Մի ժամանակ այդպիսի բան էին ասում:

– Մեզ մոտ երբ ասում ենք ղարաբաղյան խնդիր, հասկանում ենք Մադրիդյան սկզբունքներ կամ Մինսկի խմբի գործունեություն: Այսինքն՝ մարդիկ ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեն խնդրի վերաբերյալ: Սերնդեսերունդ հազարավոր դիսերտացիաներ են գրում ու պաշտպանում. հարցին նայում են Մինսկի խմբի սխեմայով, և՝ վերջ:
Բայց իրականության մեջ ամեն ինչ այլ է: Մենք ունենք այն, ինչը կոչվում է ստատուս քվո: Իսկ դա իրադրություն է, որի շուրջ համաձայնություն չկա: Անգամ մեզ մոտ էլ այդ համաձայնությունը չկա. մեկն ասում է՝ դա Հայաստանն է, մեկն ասում է՝ Ադրբեջանն է, մեկն ասում է՝ անկախ է և այլն, և այլն: Էլ չեմ խոսում միջազգային առումով համաձայնության մասին: Իրականում հարցի էությունը հետևյալն է. սովետական օրենքը վերացել է, տեղի է ունեցել բախում, և ստեղծվել է մի տարածք, որը գտնվում է ղարաբաղյան ժողովրդի վերահսկողության ու Հայաստանի պատրոնաժության ներքո:
Սակայն այդ տարածքը միաժամանակ ճանաչվում է որպես ուրիշ պետության տարածք: Ողջ աշխարհը, ներառյալ նաև Հայաստանի Հանրապետությունը, իրավականորեն ճանաչում են որպես ուրիշինը:

Ե՞վ… Ինչպե՞ս լուծել այդ հարցը:

– Միջազգային հանրությունն առաջարկում է կիսել. կեսը դուք վերցրեք, կեսը՝ դուք: Բայց Ադրբեջանն ինչո՞ւ պետք է վերցնի. նա այդ տարածքները կորցրել է: Եվ եթե արդեն նրանք ինչ–որ թղթի շուրջ համաձայնության են գալիս, ապա նշանակում է, որ ուրիշների իրավունքն են ճանաչում այդ տարածքների վրա: Իսկ դրան նրանք երբեք չեն գնա:
– Իսկ աշխարհաքաղաքական զարգացումներն ո՞ւր են տանում: Թվում է, թե շատ բան է փոխվում աշխարհում, և այլևս այդ թղթի կտորն էլ կարող է որոշակի ժամանակ անց այլևս իմաստ չունենալ:

– Ամեն ինչն է փոխվում: Բայց մենք մնացել ենք Մինսկի խմբի թղթի զոմբիացման տակ: Շատ բան է փոխվել և փոխվում. ԱՄՆ ութ նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը, ճանաչել է նաև Ավստրալիայի Նոր Ուելսը: Իսկ մենք ձեռքներիս բռնել ենք Մինսկի խմբի թուղթն ու ընդամենը քմծիծաղում ենք:

– Իսկ ի՞նչ անենք:

– Վերանայել է պետք ամեն ինչ: Հարկավոր է քաղաքական մոտեցում լինի հարցին: Այն է՝ ճանաչում ես այնտեղ ապրող մարդկանց իրավունքներն այդ տարածքի նկատմամբ: Այսինքն՝ տարածքը ճանաչում ես որպես այդ մարդկանցը՝ խլելով այն Ադրբեջանից:
– Բայց մենք սարսափում ենք Մինսկի խմբի ձևաչափից դուրս գալու մտքից:

– Խոսքը միայն ձևաչափի մասին չէ: Ամեն ինչ պետք է փոխվի. նախ և առաջ՝ փիլիսոփայությունը:

Իսկ Մինսկի խմբի ձևաչափից դուրս գալուց սարսափում ենք այն պատճառով, քանի որ մարդիկ շատ անլուրջ են վերաբերվում «իրավունք» կատեգորիային: Ինչպես նաև՝ ինքնորոշմանը, սուվերենությանը:

Բայց նայեք Ադրբեջանի մոտեցմանը. 30 տարի շարունակ կրկնում է՝ դա մեր իրավունքն է: Մշտապես խոսում են իրավունքից: Եվ դուրս է գալիս, որ հակամարտող մի ազգ գիշեր–ցերեկ խոսում է իրավունքից, իսկ մյուս ազգն այդ բառը չի օգտագործում: Սրանից էլ՝ այն հանգամանքը, որ ղարաբաղյան տարածքների վրա մենք մեզ հոգեբանորեն տեր չենք զգում:

– Եվ արդեն պետք է մեջտեղ գա ուժի հարցը՝ պատերազմը և «ո՞վ կարող է»–ն:

Պատերազմն ավելի հեշտ չէ՞, քան այսօրվա վիճակն է:

Անընդհատ զենքեր են կուտակվում, կուտակում: Մինչդեռ մենք համարյա հաղթած էինք: Տեսեք՝ միջազգային ողջ հանրությունը՝ Մինսկի խումբը, որը ներկայացնում է 11 երկիր, ճանաչել և ընդունել են մի կարևոր փաստ, որ սահմանի վրա պետք է մեխանիզմներ տեղադրվեն: Այսինքն՝ Վիեննայում առաջ քաշվեց պատասխանատվության խնդիրը և այն դրվեց կողմերի վրա: Սա փաստացի պարտություն էր Ադրբեջանի համար. նա արդեն կորցրել էր Ղարաբաղը:

Բայց կյանքի չկոչվեց այս որոշումը, Հայաստանը հետ կանգնեց դրանից:

– Ինչո՞ւ հետ կանգնեց:

– Որովհետև սուվերեն պետություն չէ: Հովանավորն ասել է՝ լա՛վ, էլի, հետ կանգնիր. ես Ադրբեջանի հետ շատ խնդիրներ ունեմ լուծելու: Մերոնք հետ են կանգնում ու հարցի լուծումը թողնում են Ռուսաստանին:

Իսկ դուք չե՞ք կիսում այն տեսակետը, որ պետք չէ Ռուսաստանի հետ առճակատման գնալ: Եթե նրա խոսքը չլսենք, հանկարծ ու…

– Առճակատում չկա: Պետք է հարաբերություններ առաջարկել նրան: Ընդհանրապես, որևէ երկրի հետ չպետք է առճակատման գնալ: Պարզապես տեսնում ես, թե որոնք են տվյալ երկրի շահերը և նրա պրոբլեմները, ու առաջարկում ես դրանց լուծման քո եղանակները:

– Գուցե մեր առաջարկությունները չանցնե՞ն Ռուսաստանի մոտ:

Տեսեք՝ մշտապես մեր և Իրանի հետ ունեցած հարաբերությունների վրա աշխարհը աչք է փակել՝ հասկանալով, որ մենք այլ ելք չունենք: Նույնն ինչո՞ւ չենք կարողանում անել Ռուսաստանի հետ: Ռուսաստանն էլ ասի՝ սա էլ Հայաստանի շահն է. մի քիչ նրա համար թթվածին թողնենք:

– Ադրբեջանը, իրոք, շատ մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար: Եվ Ռուսաստանն անում է քայլեր, որոնք մեծացնում են իր լծակներն այս երկրի վրա: Իսկ դու պետք է ցույց տաս Ռուսաստանին, որ նրա համար այլ մոտեցումներն ավելի էֆեկտիվ են ու առաջարկես դրանք:

Օրինակ, նրան ասենք՝ թույլ տվեք մեզ գնանք ու այլ երկրներից զենք գնենք: Այս դեպքում դու կկարողանաս Ադրբեջանին ասել, որ Հայաստանի վրա ազդեցություն չունես: Քանի որ քեզ հետ եմ բարեկամություն անում, Հայաստանը գնացել և այլ տեղից է հզոր զենքեր ձեռք բերել: Եվ այդ ժամանակ Ադրբեջանը հազար տարի Ռուսաստանից կախված է մնալու: Այնպես որ, այս ամենը քաղաքական ուժի բալանսի մեջ դիրքորոշումների խնդիր է: Քաղաքական մտածողությունն այն է, թե դու ուժի բալանսի մեջ ի՞նչ ծրագրեր ունես: Սա՛ է միջազգային քաղաքականությունը, այլ բան չկա նրանում:

Իսկ մենք այդ ծրագրերը չունենք: Մերոնք ընդունում են ռուսականը: Եվ այս երկիրը մեզ ասում է՝ ահա քեզ Իսկանդեր, ու սուս մնա: Քո տարածքը տուր, մեր 20 հազարանոց զորքը կգա, և ամեն ինչ ինքներս կլուծենք:

Եվ դու ընդունում ես նրա ասածը: Քանի որ եթե չընդունես, պետք է ուրիշ բան առաջարկես: Իսկ մենք չենք առաջարկում:

 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia