Թալանել են Արագածոտնի, Կոտայքի եւ Արարատի մարզերի մթերային խանութներ
SOCIETYԱրագածոտնի, Կոտայքի եւ Արարատի մարզերում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի շարք խանութներից գողություններ էին կատարվել։ Տեխնիական միջոցների գործադրմամբ բացում էին առեւտրի կետի դուռը կամ կոտրում փականը եւ հափշտակում, ինչ հնարավոր է։ Հոկտեմբերի 17-ին Ապարանի մի մթերային խանութից փող, կրակայրիչներ ու ծխախոտ էին գողացել։
Օրեր անց, Աշտարակի խանութներից մեկից մետաղադրամներ, ծխախոտ ու քաղցրավենիք։ Հոկտեմբերի 27-ին նույն ապրանքներն էին հափշտակել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից։
Գողության դեպքերը կրկնվել էր նաեւ այլ վայրերում։ Արագածոտնի, Կոտայքի եւ Արարատի մարզերերի մարզային վարչությունների ծառայողները համալիր որոնողական աշխատանքներ ծավալեցին։ Ոստիկանության ծառայողները կասկածներ ունեին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն Երեւանի բնակիչներ Անդրանիկ Ղարիբյանը եւ Գեւորգ Ղամբարյանը։ Սակայն չկային իրեղեն ապացույցներ։
Ոստիկաններն ստացել էին օպերատիվ տվյալներ, որ կասկածյալները պատրաստվում են գողություն կատարել Եղվարդի մթերային խանութներից մեկից։ Նոյեմբերի 11-ի առավոտյան հիշյալ անձիք բերման ենթարկվեցին ոստիկանության Նաիրիի բաժին գողության փորձ կատարելու կասկածանքով։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։



