Երևան-Իջևան ճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել
SOCIETYԵրևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին նոյեմբերի 20-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Օպել Աստրա»-ի ուղևորը՝ 1989 թ. ծնված Գագիկ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները, «Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



