Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի ԱԺ-ում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները

INTERNATIONAL NEWS

 Արցախի ԱԺ արտադրության և արտադրական  ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 20-ին համատեղ նիստ են գումարել, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում «Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորմանը վերաբերող հարցերն էին:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ներկայացնելով 2018թ.-ի բյուջեով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, նշել է, որ գալիք տարում գյուղատնտեսության բնագավառի ծախսը կկազմի 4մլդ 978մլն 874հազ դրամ:

Նախարարը նաև խոսել է ոլորտում նախատեսվող երկու նոր ծրագրերի  մասին, որոնցից առաջինն ուղղված է լինելու արոտավայրերի վերականգնմանն ու անասունների վերահսկողությանը և երկրորդը՝ անասնաբուժական կայանների համար լաբորատոր սարքերի ձեռքբերմանը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝  գալիք տարվա բյուջեով ոլորտին հատկացվելիք գումարը նախատեսվում է 13մլդ 200մլ դրամ: Ներկայացնելով 2018թ.-ին սպասվող փոփոխությունների մասին՝ նախարարը նշել է, որ հանրապետությունում ճանապարհաշինարարական գործունեություն իրականացնող«Արցախուղի» ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների, որոնց ղեկավարումը վերապահվել է շրջանային վարչակազմերին: Դրանք զբաղվելու են ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցելով և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ արդեն ստեղծվել Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի և Շուշիի ընկերությունները

«Քաղաքաշինության նախարարությունը այսուհետ կիրականացնի միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների սպասարկման և պահպանման աշխատանքները», -նշել է Կարեն Շահրամանյանը:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության 2018թ. ծախսը, ըստ նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացման, կկազմի 558մլն 196 հազ դրամ: Նախարարությունը  նախատեսում է իրականացնել 14 ծախսային և 1 եկամտային միջոցառում:

Ներկայացնելով բնապահպանության և բնական ռեսուրսների ոլորտի 2018թ.-ի բյուջեն՝ նախարար Վազգեն Միքայելյանը նշել է, որ այն կկազմի 181մլն 596հազ դրամ:

Գալիք տարում նախարարության ծրագրային դրույթներից է լինելու հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և դրան կից մի շարք ենթածրագրերի իրականացումը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող  պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացմամբ ոլորտի 2018թ.-ի ծախսը կկազմի 171 մլն դրամ: Նրա խոսքով՝ ոլորտի կողմից բյուջեում կատարած մուտքերն ավելացել են մոտավորապես 500 մլն-ով, այսինքն՝ գալիք տարի նախատեսում է950 միլիոն դրամի մուտք պետական բյուջե:

Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի գործունեության մասին տեղեկություններ է ներկայացրել Իրինա Սառաջյանը: Հիմնադրամին գալիք տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսը կկազմի 1 մլդ 667մլն 300 հազ դրամ:

Արցախի ներդրումային հիմնադրամին, ըստ գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացման, 2018թ. պետական բյուջեով կհատկացվի 2մլդ 500 մլն դրամ:

Հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել է նաև ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ  Նորայր Ավանեսյանը:

2018թ. պետական բյուջեի քննարկումները վաղը՝ նոյեմբերի 21-ին, կշարունակվեն ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris