Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Արցախն ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը. Շարմազանով

POLITICS

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Շարմազանովն իր ելույթում ասել է.

«Հարգելի Բոլեսլավ Կազիմիրի,

հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի հարգելի մասնակիցներ,

ուրախ եմ ողջունելու ձեզ ՀՀ Ազգային ժողովում: Հուսով եմ, որ այսօրվա նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ կծավալվեն: Մեր երկկողմ խորհրդարանական օրակարգը բավականին հագեցած է. ներառում է ինչպես խորհրդարանականների համագործակցության հարցերը միջազգային հարթակներում, այնպես էլ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող խնդիրները: Հայ-բելառուսական երկկողմ ռազմավարական հարաբերությունների կարեւորագույն կետերից մեկը խորհրդարանական համագործակցությունն է. այդ իմաստով մեր հանձնաժողովն ունի ծանրակշիռ դերակատարում եւ լուրջ անելիքներ:

Հարգելի գործընկերներ,

վերջին տարիների ընթացքում հայ-բելառուսական համագործակցությունն ստացել է նոր բովանդակություն, մասնավորապես մեր խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են թե՛ ՀԱՊԿ ԽՎ-ի, թե՛ ԱՊՀ ՄԽՎ-ի եւ թե՛ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում: Այնուհանդերձ, թույլ տվեք շեշտել, որ անելիքները դեռեւս շատ են, կան նաեւ թերություններ: Առավել ակտիվ, արդյունավետ եւ համագործակցված աշխատանքի ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն, մասնավորապես երկու երկրների համար զգայուն հարցերում պետք է ունենալ հստակ դիրքորոշում: Այստեղ ուզում եմ նշել, որ դեռեւս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հայտարարություն, ուր հստակ նշված է, որ ռազմաքաղաքական համագործակցությունը ՀԱՊ-ի անդամ պետությունների միջեւ պետք է ունենա առաջնային նշանակություն երրորդ երկրների նկատմամբ, որոնք չեն մտնում այդ ռազմաքաղաքական պայմանագրի մեջ, այսօր արդեն ՀԱՊԿ-ի: Կարծում եմ՝ մենք բոլորս հասկացանք, թե ինչի մասին է խոսքը:

Նշեմ նաեւ, որ 2016 թվականի հոկտեմբերին մեր երկրների նախագահները ՀԱՊԿ երեւանյան համաժողովի շրջանակում ընդունել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` նշեմ, որ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում: Բանակցություններում առաջընթաց ապահովելու համար մենք մերժում ենք խնդրի ռազմական լուծումը եւ դատապարտում ռազմատենչ հռետորաբանությունը: Կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար օր առաջ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները: Արցախը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան եւ ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը եւ մեր պարտքն է պաշտպանել այդ իրավունքը:

Շնորհակալ եմ ուշադրության համար»: 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards