Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Երեխաները Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնում են մանկապարտեզների կարեւորության ու բռնության բացառման մասին

POLITICS

 Ազգային ժողովում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված հատուկ նիստի շրջանակում Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչիկյանը խոսեց նախադպրոցական կրթական հաստատությունների կարեւորության մասին: Նա, մասնավորապես, նշեց, որ հայաստանյան բոլոր գյուղերում եւ քաղաքներում պետք է ստեղծվեն բարձրակարգ նախադպրոցական կրթական հաստատություններ,  որոնք կապահովվեն  որակյալ մասնագետներով:

«Նաեւ պետք է ապահովվի ծնողների պատշաճ իրազեկվածությունը մանկապարտեզների կարեւոր նշանակության մասին, պետք է այնպես անել, որ այդ հաստատությունները  հասանելի լինեն  բոլորին, եւ որ օրենքով ամրագրվի կոնկրետ տարիքային խմբի երեխաների՝ պարտադիր կերպով մանկապարտեզ հաճախելու  մասին հարցը, ինչն ինքնին խթան կհանդիսանա, որ այն վայրերում, որտեղ դրանք չկան, ստեղծվեն նորերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց աշակերտը:

Նա նշեց, որ ըստ տարբեր գիտական տվյալների՝ նախադպրոցական կրթություն ստացածները տարբերվում են նրանցից, ովքեր չեն ստացել, քանի որ նրանք ունեն շատ ավելի զարգացած միտք, ավելի պատրաստ են նոր գիտելիքներին:

«Զրկել երեխային նախադպրոցական կրթությունից՝ նշանակում է զրկել նրան ամբողջ կյանքի համար լավ հմտություններ ստանալու հնարավորությունից»,- ասաց Սամվելը:

Նա հստակեցրեց, որ  Երեւանում կան անվճար մանկապարտեզներ, սակայն նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ ծնողներ չեն կարող ուղարկել երեխաներին մանկապարտեզ, որովհետեւ  այլեւս տեղեր չկան:

«Իսկ գյուղերում էլ հակառակ պատկերն է. կա՛մ դրանք բացակայում են, կա՛մ էլ վճարովի են»,-ասաց դպրոցի սանը:   

Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Ռուբեն Օհանյանն էլ իր հերթին անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ բռնության դեպքերին։

«Ես քառասուն տարվա մանկավարժ չեմ, բայց մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ շատ բան հասկանում ենք։ Նրանք, ովքեր կարծում են, թե ծեծն արդյունավետ միջոց է, սխալվում են. դա, պարզապես, ինքնախաբեություն է»,-ասաց նա:

Ռուբենը նշեց, որ կարդացել է մի հետազոտություն, ըստ որի՝ բռնության ենթարկված մի տղա դարձել է ինքնամփոփ եւ անտարբեր իր ապագայի նկատմամբ: Նա ընդգծեց, որ, փաստորեն, տղայի «հոգու թևերը կտրել» են, եւ հորդորեց անտարբեր չլինել երեխաների իրավունքների նկատմամբ։

«Եթե ուզում եք, որ երեխան կարողանա ինքնուրույն որոշում կայացնել, չպետք է ծեծեք, ծեծով դաստիարակելը հակառակ արդյունքի կարող է բերել: Ի՞նչ է նշանակում, թե ծնողը կարող է դաստիարակչական ապտակ տալ: Հարգելի մեծեր, հասկացեք՝ բռնությամբ ոչնչի չեք կարող հասնել»,-եզրափակեց աշակերտը:

Աշխարհում նոյեմբերի  20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրըորը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ Ազգային ժողովում անցկացվեց հատուկ նիստ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերիՀՀ ԱԺ գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության եւ սպորտի հարցերիՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքներիպաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների  եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի  համագործակցությամբ: Նիստին ներկա էին ԱԺ մի շարք պատգամավորներ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference