ՀՀ լեռնային շրջաններում բուք է սպասվում. եղանակը կցրտի 6-8 աստիճանով
SOCIETYՀայաստանի տարածքում նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված՝ բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող Ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում՝ անձրևի տեսքով:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, նոյեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25 մ/վրկ արաgությամբ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձնախառան անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:




