Միջազգային գործարար հարթակում
INTERNATIONAL NEWSՄոսկվայում նոյեմբերի 15–ից 16–ը կայացած Bee–Together թեթև արդյունաբերության գործարար հարթակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ իրականացվող ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում, արդեն 4–րդ անգամ ներկայացվել են Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները:
Այս տարի Հայաստանից միջոցառմանը մասնակցել են 24 ընկերություններ։ Bee–together–ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի և կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ և բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ (аутсорсинг/outsourcing): Այս տարի Bee–Together գործարար հարթակին մասնակցել են 100–ից ավելի արտադրողներ շուրջ 10 երկրից:
			
			
			
			
			
				
			
			
			


