Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ընդդիմադիրները պասիվացել են, որովհետև չեն ուզում արտագաղթի ալիքն ավելի մեծացնել

SOCIETY

ԱԺ ընտրությունների ժամանակ 3%–անոց արգելքը հաղթահարած կուսակցություններին բյուջեից գումար տալու կառավարության որոշումը եվրոպական երկրներում վաղուց ընդունված կարգ է՝ «Փաստի» հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը: Դրա նպատակը կուսակցությունների գործունեությունն ամրապնդելն է, քանի որ բոլոր երկրներում էլ ընդդիմադիր կուսակցությունները նման գումարների կարոտ են:

«Կուսակցությունները գումար ունենալու խնդիր չէին ունենա, եթե մենք չունենայինք այս օլիգարխիկ համակարգը: Նրանք էլ հենց ծնել են այն կուսակցություններին, որոնք ֆինանսների կարիք ընդհանրապես չունեն»,– ասաց Ա. Սարգսյանը: Քաղաքական գործչի կարծիքով կուսակցությունների միջև գաղափարական պայքարը վաղուց վերածել են փողակռվի և մրցակցում են ֆինանսական հնարավորություններով: Դրա հետևանքով էլ նախընտրական պայքարը վերածվել է մեծ ու հաստ դրամապանակների մենամարտի: «Հիմա, երբ տեսնում ենք, թե այս կամ այն կուսակցությունների գլխին կանգնած մարդիկ ինչպիսի կարողություն ունեն, ինչ բիզնեսով են զբաղված ու ինչ շահույթներ են ստանում, իհարկե, ծիծաղելի է, որ նրանց 2 կամ 10 միլիոն դրամ հատկացնեն պետական բյուջեից»,– ասաց Ա. Սարգսյանը:

Դեմկուսի ղեկավարը սակայն նշեց, որ չնայած ֆինանսական բարդություններին, իրենց կուսակցությունը ձեռքերը ծալած չի նստում: Նոր են ավարտվել Հայաստան–Եվրամիություն համաձայնագրում ներառված իրենց տեսանկյունից խնդրահարույց թվացող հարցերը մեկ փաթեթով ներկայացնելու աշխատանքը: «Մեզ համար անընդունելի է «մեր օրենսդրությունը եվրոպականին մոտարկել» արտահայտությունը: Եվ երբ ես ասում էի, որ մեր սուվերեն իրավունքները մեզնից տանում են, ապացուցվեց, որ դա այդպես է: Շատերին թվում է, թե այս կամ այն ուղղությանը միանշանակ տրվելը հայրենասիրություն է, լինի եվրոպամետ, արևմտամետ, թե՝ այլ, բայց մոռանում են, որ իրական հայրենասիրությունը հարցերին քո սեփական երկրի պետական շահի տեսանկյունից դիտարկելն է: Հակառակ դեպքում ուրիշի շահերը քո երկրում իրացնողի դերում ես սկսում հանդես գալ»,– ասաց Ա. Սարգսյանը:

Ու չնայած որ կուսակցության ղեկավարը կողմ է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, բայցև կարծում է, որ առաջնայինը միշտ եղել ու մնում է ազգային շահերից ելնելով սեփական դիրքորոշումը ներկայացնելը: Ընդդիմադիր կուսակցությունների պասիվությունը Ա.Սարգսյանը պատճառաբանում է ամբիոն չունենալու հանգամանքով: Հակառակ դեպքում ընդդիմությունը հնարավորություն կունենար բարձրաձայնել իր դժգոհությունը, թե ինչու օրինակ՝ համաձայնագիր ընդունելուց առաջ որևէ մեկն իրենց չի հարցնում, թե ինչ կարծիք ունեն: «Ինչո՞ւ հանրային մեծ քննարկում չկազմակերպվեց: Չէ՞ որ սա լուրջ խնդիր է: Բացի այդ, համաձայնագիրը ստորագրելուց հետո ստեղծվելու է մի մեծ բյուրոկրատական համակարգ, որը պետք է համաձայնագրում ներառված կետերի իրականացման վերահսկողությունն իրականացնի: Այսինքն, իշխանություններն ամեն ինչ որոշել են, մեզ էլ ասում են պետք է կուլ տաք: Այդ դեպքում որտեղ մնաց մեր սուվերեն իրավունքը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարին վրդովվեցնում է նաև, որ քաղաքացիական հասարակություն ասելով բոլորը հասկանում են միայն հասարակական կազմակերպությունները, իսկ կուսակցությունները կրկին դուրս են մնում այս ձևաչափից: Նրա կարծիքով, հարցերը չեն լուծվի, մինչև ներկա քրեաօլիգարխիկ համակարգը չքանդվի և նոր համակարգ չձևավորվի: Հակառակ դեպքում բոլոր բարեփոխումները միայն կոսմետիկ բնույթի են լինելու, և որևէ բնագավառում արդարություն չի հաստատվելու:

«Ներկա իշխանությունների ստեղծած համակարգի շնորհիվ բոլորը սպասարկում են միայն իրենց շահերը: Եվ այդ կերակրամանի շուրջ հավաքված պատգամավորները նույնպես նրանց սեփական շահերն են սպասարկում: Այսօր բյուջեի անունով մոլերի խնդիրներն են քննարկում: Եվ դա դարձել է ամենաքննարկվող հարցը: Բայց իրականում բյուջեի հասկացողությունը պետք է ամբողջ ռազմավարության արտահայտությունը լինի, սակայն ո՞վ է խոսում այդ ռազմավարության կամ այն մասին, թե ինչ են պատրաստվում անել, որ երկրի արտագաղթը կանխեն: Այս պարագայում ինչի՞ մասին է խոսքը: Ու եթե մենք հիմա ոչ թե խորհրդարանում ենք, այլ դրսում, դրա պատճառն այն է, որ անհայտ մարդիկ բոլորին հայտնի ճանապարհով կարողացան 25–30 հազար ձայն հավաքել ու հիմա էլ ոչինչ չեն անում խորհրդարանում: Պարզ է չէ՞ ինչու: Եվ այդպես էլ փակվում են բոլոր մնացած հարցերը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական կուսակցության ղեկավարի խորին համոզմամբ, այս ամենը սկսվել է 1996 թվականի ընտրությունները կեղծելուց: Հիմա, արդարությունը վերականգնելու համար պետք է նորից կրկնել 96–ը, բայց այս անգամ տեր կանգնել արդյունքներին: Դրա համար էլ հարկավոր է կուսակցությունների մի միություն ձևավորել, որպեսզի հնարավոր լինի ներկա համակարգը փոխել: Ու թեև այսօր դրա նախադրյալները չկան, բայց երբ զգան, որ արդեն պահը հասունացել է, անպայման ոտքի կկանգնեն ու կսատարեն մյուսներին:

Past.am

Արմինե Գրիգորյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League