Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Բաբայան. «Ադրբեջանի անօրինականությունը ձախողվեց».Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող ԵԽ բանաձևը

POLITICS

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել: Այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ուրվագծում նաև Արևելյան գործընկերության հետագա զարգացումը։ Բանաձևում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ևս անդրադարձ է եղել: Նախ՝ կոչ է արվել անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական թշնամանքը: Կարևորվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ իրականացվող ջանքերը: Բանաձևում վերահաստատվել են 2009 թ. ընդունված՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնական սկզբունքները: Նշենք, որ բանաձևն ավելի վաղ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության էր դրվել այլ բովանդակությամբ, որտեղ բացակայում էր ազգերի ինքնորոշման իրավունքը: Բայց ի վերջո, բանաձևում երեք սկզբունքներն էլ տեղ գտան: Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ բանաձևի ընդունումը շատ կարևոր զարգացում է:

«Նախ և առաջ պետք է նշենք, որ այս առումով ՀՀ համապատասխան կառույցները շատ արդյունավետ են աշխատել: Խոսքը մեր ներկայացուցչությունների՝ պատգամավորների, դիվանագիտական կորպուսի աշխատակիցների, ԱԳՆ–ի մասին է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ մեծ փողեր է ծախսել, որպեսզի այդ սկզբունքներն ու տարբեր ձևակերպումներ դուրս մնան վերջնական փաստաթղթից և այնտեղ մտցվեն ադրբեջանամետ, և ավելի շուտ՝ հակաօրինական սկզբունքներ: Եթե մի սկզբունքն անտեսվում է մյուսի նկատմամբ, և այն էլ, որ դա արվում է փողի և կաշառակերության միջոցով, արդեն իսկ անօրինականություն է: Բարեբախտաբար, մեր և եվրոպական կառույցների պարկեշտ ներկայացուցիչների շնորհիվ այդ անօրինականությունը ձախողվեց: Սա շատ կարևոր է ոչ միայն մեզ, այլև եվրոպական հանրության համար: Այն կոռուպցիան, որը սերմանում է Ադրբեջանը, ներսից ոչնչացնում է նաև եվրոպական արժեհամակարգը, ինչն անթույլատրելի է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի խոսնակի գնահատմամբ՝ բանաձևի վերջնական տարբերակով վերոնշյալ երեք սկզբունքներն էլ հիմնարար են:

«Նախ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը բոլորին է վերաբերում, և այստեղ չի կարող խտրականություն դրվել: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այն չի կարող սահմանափակում լինել ազգերի ինքնորոշման համար: Ադրբեջանը միշտ փորձում է այդ երկու սկզբունքներն իրար հակադրել: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարող ենք ասել, որ բանաձևում երկու սկզբունքների հավասար կիրառումը ցույց է տալիս, որ եվրոպական հանրությունը փորձում է խաղաղ կարգավորում գտնել: Իսկ երրորդը՝ ուժի չկիրառումը ամենառեալն է: Սա նշանակում է՝ բոլորն էլ կողմ են, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանվի»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց՝ կարելի է ասել, որ բանաձևը խեղաթյուրելու առումով Ադրբեջանի ջանքերն ի չիք դարձան: Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց, որ այս փաստը, սակայն, Ադրբեջանի համար նոր ճակատ է բացելու:

«Այսինքն՝ կաշառակերության մասշտաբներն են մեծանալու, փորձելու են ավելի շատ գումարներ ներդնել: Կփորձեն ավելի ընդլայնել կաշառակերության սխեմաների մեջ ընդգրկված մարդկանց քանակը: Բայց կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի պարագայում այդ բոլոր փորձերը ձախողվելու են: Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի՝ փողի և կաշառակերության վրա հիմնված ռազմավարությունը վերջին ժամանակահատվածում մեծ ձախողումներ է թույլ տալիս: Այդ ռազմավարությունն իր էֆեկտիվությունը կորցրել է»,– հավելեց Դ. Բաբայանը:

Նշենք, որ այնուամենայնիվ, կա տեղեկատվություն, որ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերջնական հռչակագիրը ղարաբաղյան խնդրի պատճառով կրկին հայտնվել է փակուղում: Պատճառն այն է, որ մինչ այս պահը պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ: Անդրադառնալով նշվածին ու հարցին, թե այս առումով ի՞նչ կարող ենք սպասել, Դավիթ Բաբայանը նշեց. «Ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ՝ պետք է աշխատել, և երբևիցե զգացմունքային մոտեցումներ չցուցաբերել: Սա համակարգված, սառը և ճիշտ դատողության վրա հիմնված աշխատանք է պահանջում»:

Աննա Բադալյան

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards