Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ոռոգման ջրի համար վճարումների հարցը խնդրահարույց է, շատ են նախորդ տարիների համար չվճարված պարտքերը. ՋՏՊԿ մամուլի քարտուղար

SOCIETY

Ոռոգման ջրի համար վճարումների հարցն իրոք խնդրահարույց է, շատ են նաև նախորդ տարիների համար չվճարված պարտքերի կուտակումները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը` անդրադառնալով գյուղացիների կողմից ջրի ոռոգման վարձը վճարելու խնդրին:

«Այս պահին տոկոսային տվյալ ներկայացնել չեմ կարող, քանի որ տարբեր տարածաշրջաններում ցուցանիշները շատ տարբեր են: Բոլոր 14 Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) կտրվածքով պարբերական տվյալներ կան, սակայն դրանք շատ տարբեր են, և ճիշտ չի լինի այդ ցուցանիշների միջինացումը»,-ասաց նա:

Սոնա Մարտիրոսյանը կարևորեց բնակլիմայական պայմանները և նշեց, որ այս տարին չորային էր, երաշտային, և հանրապետության ողջ տարածքում ոռոգման ջրի պակաս էր զգացվում: 

Նա տեղեկացրեց, որ ընդհանրապես ոռոգման ջրի պահանջը յուրաքանչյուր տարածաշրջանում հաշվարկվում է ըստ տվյալ տարածքը սպասարկող ՋՕԸ-ի հետ գյուղացիների կնքած պայմանագրերի: Այսինքն՝ տարվա սկզբին գյուղացիները պայմանագիր են կնքում ՋՕԸ-ի հետ՝ որոշակի հա հողակտորի համար ոռոգման ջրի պահանջով, և ըստ այդ հաշվարկի էլ տրամադրվում է ջուրը: 

«Անգամ այս տարվա եղանակային պայմանների դեպքում աշխատել ենք այնպես անել, որ պայմանագիր կնքած բոլոր ջրօգտագործողները ստանան ջուր՝ թեկուզ և հերթով: Այնպես որ՝ ջուրը տրամադրվում է հենց ջրօգտագործողի ներկայացրած չափի հողատարածքի հաշվարկով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սակագնին, ապա նա ասաց, որ ոռոգման ջրի համար հանրապետության ողջ տարածքում գործում է 1 խմ-ի համար 11 դրամ միասնական սակագին: 

«Սակայն, ինքներդ էլ հասկանում եք, որ ջրի ծախսը չի կարող նույնը լինել բոլոր տարածաշրջաններում՝ կախված այն հանգամանքից, թե ինչպես է իրականացվում ջրամատակարարումը՝ ինքնահոս, թե՞ մեխանիկական ճանապարհով»,-ասաց նա և պարզաբանեց, որ մեխանիկական ջրամատակարարման դեպքում ծախսը շատ ավելին է կազմում, օրինակ՝ Խաչիկ համայնքում 80 դրամից ավելի, որոշ տեղերում՝ շատ ավելի:

«Սակայն Հայաստանի բոլոր ջրօգտագործողները վճարում են 11 դրամ: Ջրի ծախսի մնացյալ մասը վճարում է պետությունը: Ինչ վերաբերում է ջրի համար վճարելու հարցին, ապա ՋՏՊԿ-ն այս հարցում ունի հստակ դիրքորոշում: Բոլորը պետք է վճարեն օգտագործված ջրի համար, այնքան, որքան օգտագործել են, ճիշտ այնպես, ինչպես էլեկտրաէներգիայի կամ գազի համար: Յուրաքանչյուր ջրօգտագործող իր հողամասը ջրելուց հետո ստորագրում է մատյանում, այսինքն՝ նա տեսնում է իր անվան դիմաց գրված թիվ՝ իր կողմից օգտագործված ջրի ծավալը: Բոլոր այն դեպքերում, երբ գյուղացին հիմնավոր կասկած ունի, որ իր անվան դիմաց սխալ թիվ է գրված, կամ իր ստորագրությունը կեղծված է, Կոմիտեն պատրաստ է հարցը քննել առանձին: Մյուս բոլոր դեպքերում օգտագործված ջրի համար պետք է վճարվի»,-ասաց նա:

Հարցին, թե ոռոգման ջրի վճարները մուծել չկարողանալու և ընդհանրապես ոռոգման ջրի բացակայության պատճառով որքա՞ն է տուժում գյուղացին և արդյոք նկատում եք միտում, որ դադարեցնի հողի մշակումը և հեռանա երկրից, մամուլի քարտուղարը նշեց. «Նման եզրակացության կարող էինք հանգել միայն ոռոգելի հողատարածքների կրճատման ցուցանիշի հիման վրա, սակայն, բարեբախտաբար, ցուցանիշները դրական միտում ունեն. անցյալ տարվա հետ համեմատած՝ ոռոգվող հողատարածքների ծավալն ավելացել է: Ինչ խոսք, պետք է նշել նաև, որ Հայաստանում մշակվում է ոռոգելի հողատարածքների մոտ կեսը, և սա, իրոք, խնդիր է: Ոռոգվող հողատարածքների ավելացումը Կոմիտեի գերակա խնդիրներից է: Պետք է անել ամեն բան, որպեսզի այս թիվը ևս դրական միտում ցուցաբերի»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League