Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում.փաստաթուղթը փոփոխվել է

SOCIETY

Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաեւ հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների:

Փոփոխություն է կրել նաեւ օրինագծի վերնագիրը: Նախկինում այն կոչվում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Սա նույնպես բողոքի տեղիք է տվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր.

«Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ։ Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական եւ մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, եւ շուտով մենք մանրամասն անդրադարձ եւ իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։ Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից եւ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․ Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից եւ համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձեւակերպմանը։ Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին եւ միջազգային իրավական նորմերին հակասող,  օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց»։ 

ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված օրենքի նախագծի վերնագրի փոփոխությունը ու նաեւ ինչ էական տարբերություններ կան նոր օրինագծում՝ նախորդի համեմատությամբ:

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ի պատասխան փոխանցեց.

-Ինչպես գիտեք, նախագծի նախնական տարբերակը ներկայացվել էր հանրային քննարկման, որի ընթացքում եղան բազմաթիվ հանդիպումներ, հրապարակումներ՝ զանգվածային լրատվության միջոցներում, խորհրդարանական լսումներ: Չնայած նրան, որ եղան նաեւ նախագծի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու փորձեր, անտեղի շահարկումներ՝ այդուհանդերձ, հանրային քննարկումը կարող ենք համարել հաջողված, քանի որ քննարկման ընթացքում վեր հանվեցին նախագծի հետ կապված հանրությանը հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ստացվեցին առաջարկություններ, որոնց մի մասը  օգտակար եղան նախագծի բարելավման համար: Ու այս ամենի հիման վրա, նախագծում որոշակի շտկումներ կատարեցինք: Արդյունքում, որոշակի փոփոխության ենթարկվեց նախագծի անվանումը, վերնագրում ավելացվեց նաեւ ընտանիքի համերաշխության վերականգնման հիշատակումը, որի վերաբերյալ համապատասխան կարգավորումներ ի սկզբանե պարունակվում էին նախագծում:

Ի սկզբանե նախագիծը նախատեսել էր նաեւ այնպիսի ընթացակարգ, ինչպիսին է հաշտեցումը, որը կարող է կիրառվել պաշտպանական միջոցների գործողության ընթացքում: Բացի դրանից, օրինագծով նաեւ նախատեսվում է, որ սոցիալական, հոգեբանական եւ այլ աջակցությունը պետք է ցուցաբերվի ինչպես ընտանիքում բռնությունից տուժածին, այնպես էլ ընտանիքում բռնություն գործադրած անձին: Եվ այս առումով վերնագիրն ընդամենը շտկվել է, որպեսզի առավել ճշգրիտ արտացոլի օրենքի բովանդակությունը: Իհարկե, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դրա հետ կապված իրենց դժգոհությունն են արտահայտում, բայց, մեր համոզմամբ, օրենքի նշանակությունը պետք է պայմանավորված լինի ոչ այնքան վերնագրով, որքան առաջարկվող իրավական կարգավորումների արդյունավետության ապահովմամբ: Օրենքի նախագիծը բարելավվել է՝ ավելի են հստակեցվել այն կառուցակարգերը, այն մեխանիզմները, որոնք պետք է գործադրվեն ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրանից տուժածների պաշտպանության համար:

Հին օրինագծի համեմատությամբ փոփոխությունների օրինակներ պարզել չհաջողվեց. փոխնախարարը քննարկումների էր մասնակցում եւ զբաղված էր: Այդուհանդերձ, ոչ պաշտոնական զրույցում նախարարությունից ասում էին, որ փոփոխություններն առանձին բառերի ու փոքր ձեւակերպումների մակարդակով են:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League