ԱՄՆ դեմոկրատները նախագահ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց են ձեռնարկել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Սթիվ Քոհենը, Լուիս Գուտիերեսը, Էլ Գրինը, Ադրիանո Էսպալատը, Մարսիա Ֆաջը և Ջոն Յարմուտը, որոնք բոլորն էլ դեմոկրատներ են, հայտարարել են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի ընթացակարգի մեկնարկի մասին՝ մեղադրելով նրան Սահմանադրության խախտման և պետության ազգային անվտանգությունը խաթարելու հարցում:
Ընդհանուր առմամբ՝ Թրամփի դեմ 5 կետից կազմված մեղադրանք է առաջադրվել, ինչը, որքան էլ զարմանալի հնչի, այս փուլում ժամանակավրեպ է դիտարկվել Դեմոկրատական կուսակցության ղեկավարների կողմից: APTN–ի փոխանցմամբ՝ այստեղ համոզված են, որ Թրամփի իմփիչմենթի նախագիծը Կոնգրեսի միջշրջանային ընտրությունների ընթացքում կհզորացնի հանրապետականներին, որոնք արդեն իսկ շփոթված են թե՛ Թրամփի գործունեությունից, թե՛ նոյեմբերի 9–ին մի քանի նահանգներում կրած պարտությունից:



