Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Ուկրաինան նոր ողբերգության շեմին

INTERNATIONAL NEWS

Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը, թերևս, այն եզակի դիվանագետներից է, որը ցանկացած հրապարակային խոսքում սուր քննադատության է ենթարկում Ռուսաստանին՝ Ուկրաինայի սուվերենությունը խախտելու և նրան խաղի կանոններ թելադրելու հարցում: Սակայն, նույն մարդը նոյեմբերի 13–ին չխորշեց Բելգրադում հանդիպել ռուսական ներկայացուցիչ Վլադիսլավ Սուրկովի հետ՝ դույզն–ինչ չմտահոգվելով այն առնչությամբ, որ պաշտոնական Կիևին մի կողմ հրելու և առանց Ուկրաինայի ներկայացուցչի՝ ռուսների հետ բանակցություններ վարելու ձեռնարկը, Վոլքերի և ընդհանրապես Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի սուվերենության նկատմամբ հարգանքի մասին չի վկայում: Մանավանդ, որ բանակցությունները բացարձակ անարդյունավետ են եղել և, ինչ–որ առումով, հեգնանքի են արժանացել ռուսական կողմում:

«Մենք մանրամասն քննարկեցինք ռուսական նախաձեռնությունն Ուկրաինայում ՄԱԿ–ի ուժերի տեղակայման վերաբերյալ: Ամերիկյան ընկերներին փոխանցեցինք մեր առաջարկները, ստացանք հանդիպակաց առաջակներ, որոնցից երեքը մեր պատվիրակությունն ընդունելի համարեց: Շատ չեն, իհարկե, բայց զրո էլ չեն: Ավելի լավ են, քան՝ ոչինչը»,–բանակցություններից հետո մեկնաբանել է Սուրկովը՝ հարկ չհամարելով անդրադառնալ Պուտինի՝ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ղեկավարներին արած հեռախոսազանգերին, որ, իհարկե, աննախադեպ երևույթ էր...

Բայց դա էլ մի կողմ: Ինչպես երեկ նշել է Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը՝ խնդիրն այն է, որ ռուսական ագրեսիային ոչ միայն այդպես էլ խոստացված Մարշալի պլանը չի հակադրվում, այլև այդ երկիրը կանգնել է ուղիղ չորս մասի բաժանվելու վտանգի առջև, և այնպիսի տպավորություն է, որ այս փաստը բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում: Իհարկե, ստեղծված իրավիճակի համար, նախ և առաջ, պիտի ուկրաինական իշխանություններին մեղադրել, որովհետև որևէ Վաշինգտոն կամ այլ աշխարհաքաղաքական կենտրոն չի կարող նրա փոխարեն բարեփոխումներ սկսել երկրում, վերացնել կոռուպցիան, ուժեղացնել բանակը և այլն, բայց ակնհայտ է, որ ինչպես ուկրաինացիներն են սիրում կրկնել՝ Կիևը կոնկրետ պատճառով է կոնկրետ գին վճարում, ինչն այլևս հաշվի չի առնվում, և այնպիսի տպավորություն է, որ Կիևից բոլորն են ուզում գլուխներն ազատել:

«Տեսեք, թե ինչ է կատարվում. երկրում կատարյալ աղքատություն է, անիշխանություն, արտագաղթ... Հարավսլավիայի օրինակով երկիրը չորս մասի են կամենում բաժանել ռումինացիները, հունգարները, լեհերը, իսկ իշխանությունները մի գլուխ կրկնում են՝ ռուսնե՛րը, ռուսնե՛րը կամ ամերիկացիները թույլ չեն տա, որ ռուսները...ինչպե՞ս կարող է նման բան լինել, ինչպե՞ս կարող ենք նման բան թույլ տալ»,– Ռադայում հայտարարել է Շուֆրիչը՝ հավելելով, որ Ուկրաինայի ողբերգությունը բոլորովին այլ տեղում է պետք փնտրել: Այն է՝ պետությունը կազմաքանդված է, դրա համար էլ ոչ ոք հարկ չի համարում պետության առջև պատասխան տալ կամ պատասխանատու լինել: Հանգամանք, որից հետո արդեն անկարևոր է դառնում՝ արդյո՞ք ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը կտեղակայվեն անմիջապես ուկրաինա–ռուսական սահմանին, թե ռուսներն, այնուամենայնիվ, կհաղթեն և այս փուլում էլ Կիևը կկանգնի Լուգանսկն ու Դոնեցկը ՄԱԿ–ի ուժերով Ուկրաինայից անջատելու փաստի առջև՝ շրջվելով այս անգամ էլ լեհերի ուղղությամբ և պատասխանելով հարցին, թե ում է պատկանում Լվովը: Հետո հունգարները կգան, հետո՝ ռումինացիները, և այլևս դասագրքերում կկարդանք միասնական Ուկրաինայի մասին տեղեկությունները...

 

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another