Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Ռիո»–ի ռուսական ցուցանակը հակասում է օրենքին, բայց տեսչությունից դեռ չեն շտապում՝ տոնական տրամադրությունը չփչացնելու համար

SOCIETY

Past.am-ը տեղեկացնում է.Օրեր առաջ Երևանում մեծ շուքով բացվեց «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնը: Բացմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Առևտրի կենտրոնն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է Սամվել Կարապետյանին: Իհարկե այս ամենը մի կողմ: Մեր ուշադրությունը գրավել է ոչ այնքան այդ մոլի շուրջ ծագած աժիոտաժը, այլ այն, որ դրա անվան ցուցանակը հակասում է ՀՀ «Լեզվի մասին օրենքին»:

Օրենքով բոլոր խանութները, ժամանցային կենտրոնները, գրասենյակները առաջին հերթին պետք է ունենան հայերեն անվանում և նոր միայն օտար լեզվով: Իսկ «Ռիո մոլ»–ն ունի միայն մեկը, այն էլ՝ ռուսերեն լեզվով:

«Լեզվի մասին օրենքի» 4–րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներով ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքներն ու գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Ոչ հայերեն ձևավորման համար նախատեսվում է տուգանք վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189–ի 3–րդ հոդվածով:

Խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 200–250–ապատիկի չափով, իսկ պաշտոնական անձանց համար՝ 250–300–ապատիկի չափով:

Խնդրի հետ կապված զանգահարեցինք Լեզվի պետական տեսչություն՝ հասկանալու, թե ստեղծված իրավիճակում իրենք ի՞նչ անելիքներ ունեն: Տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ իրենք օրենքով ստուգումներ իրականացնելու ոչ մի իրավասություն չունեն, քանի որ ընթացքում ենտեսչական բարեփոխումները: Դրանց ավարտից հետո միայն տեսչությունը կշարունակի իր սովորական գործառույթների իրականացումը: Հովյանի փոխանցմամբ՝ 2015 թ. մեկնարկած այդ բարեփոխումներին բավական քիչ ժամանակ է մնացել՝ մինչև տարեվերջ կավարտվեն:

Քանի որ տեսչությունը ստուգումներ ու տուգանքներ նշանակելու իրավասություն չունի և փաստացի մոտ երկու տարի վերահսկում չի իրականացնում, այս պահին նրանք սահմանափակվում են իրազեկումներով: Մարինե Հովյանը նաև հավաստիացրեց, որ այդ իրազեկումները արդյունավետ են և կրկին նույն օբյեկտը ստուգելիս տեսնում են, որ իրենց դիտողությունը հաշվի են առել: Չնայած ամբողջ ստուգումների 40%–ն է դեռևս համապատասխան արձագանք ստացել:

«2015 թ. հունիսի 30–ից ստուգումներ չենք իրականացնում, քանի որ կա կառավարության որոշում: Այդ որոշմամբ ոչ միայն լեզվի պետական տեսչության, այլ մնացած բոլոր տեսչությունների գործունեությունը ստուգումների և վարչական վարույթների մասով կասեցվել է: Մենք տեսչական այդ բարեփոխումների ընթացքը օգտագործեցինք կանխարգելիչ միջոցառումներ անելու համար: Աշխարհում էլ է այսպես ընդունված. ավելի շատ մարդկանց գիտակցության վրա են աշխատում, դաստիարակչական աշխատանքներ են տանում տնտեսվարող սուբյեկտների հետ, որպեսզի նրանք օրենսդրության պահանջներին համապատասխանեցնեն իրենց գործուենությունը»,– նշեց նա:

Մարինե Հովյանը նշում է. ««Ռիո»–ի դեպքում բացման օրն արդեն նախապատրաստել էինք, որ տանեինք: Բայց քանի որ իմացանք, որ հենց բացման օրն է, մի փոքր ընկրկեցինք, որ գոնե մի քանի օր անցնի, հետո այդ մասին իրազեկենք: Չնայած ես սոցիալական ցանցում ի պաշտոնե իրենց շնորհավորել եմ բացման կապակցությամբ՝ գրառելով ցուցանակի՝ օրենքին չհամապատասխանելու մասին, ինչին, սակայն, առայժմ չեն արձագանքել»:

Հովյանի խոսքով՝ առաջիկա օրերին պատրաստվում են իրազեկումը տանել «Ռիո»: Պարզապես տեսչությունում մտածում են բարեկրթության սահմանները չանցնել: Հարցին, արդյոք դա պայմանավորվա՞ծ չէ այն հանգամանքով, որ մոլի սեփականատերը Սամվել Կարապետյանն է, և այլ դեպքերում դուք նույնպես այդպես հապաղո՞ւմ եք, պատասխանեց, որ պայմանավորված չէ:

«Լեզվի տեսչության պարագայում չկան այդ կարգի պայմանավորվածություններ: Գուցե մեր նկատմամբ վերաբերմունքը ձևավորվել է այդ պայմանավորվածություններին ընդառաջ չգնալու պատճառով: Իրազեկումը կանենք, ուղակի գեղեցիկ չէ, որ մարդը բացել է, այդ օրն իր համար տոն է, իսկ մենք գնում ենք հենց այդ օրն ասում՝ գիտես ինչ, խախտումներ ես արել: Մյուս շաբաթ մենք անպայման իրազեկումը կտանենք ու կհետևենք՝ արդյոք ականջալուր եղա՞ն մեր խոսքին»,– նկատեց նա:




ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League