Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ դատի հանձնախումբը գոհունակություն է հայտնում ԵԽ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի կապակցությամբ

SOCIETY

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը գոհունակություն է հայտնում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի կապակցությամբ, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթ գումարվելու է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության  գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը:

«Ընդհանրապես նման գագաթնաժողովներից առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձևով իր տեսակետներն է հայտնում և առաջարկությունները ներկայացնում՝ գործընկերության շարունակության շուրջ: Այս տարի էլ ունեցանք քվեարկություն Եվրոպական խորհրդարանում ու այդ բանաձևում անդրադարձ է կատարվում Արցախի հարցին՝ հայտնվում է հավասարակշռված տեսակետ: Այնտեղ նշվում է, որ Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն երեք հիմնական սկզբունքների շուրջ, որոնք են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը: Սա հավասարակշռված բանաձև է: Մենք գոհունակություն ենք հայտնում, քանի որ բանակցություններն ընթանում են այս երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Կարապետյանը՝ կարևորելով նաև բանակցություններին Արցախի մասնակցությունը:  

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահը նշեց, որ բանաձևը սխալ մեկնաբանությամբ նախապես քվեարկվել էր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն Հայաստանի դեսպանության և Հայ դատի հանձնախմբի համակարգված աշխատանքների արդյունքում փոխվել է այն: «Սկզբում բանաձևում նշվում էր միայն ուժի կիրառման բացառումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը: Մեր աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պատասխանատուներին համոզել, որ պետք է լինել արդար, հավասարակշռված ու նշել նաև ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը հիմնական սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա տեղի են ունենում բանակցությունները»,- ասաց Կարապետյանը:

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns