Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը

SOCIETY

Նախագահի նստավայրում նոյեմբերի 16-ի երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսության գիտատար ոլորտներից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելություններին, դեռևս Խորհրդային Հայաստանում այս ոլորտում եղած մեծ ներուժին, որը հետագայում ամուր հիմք հանդիսացավ ոլորտի զարգացման համար: Հովիկ Մուսայելյանը խոսել է նաև ՏՏ ոլորտի զարգացման խրախուսմանն ուղղված պետություն-մասնավոր հատված նախաձեռնությունների մասին, որոնցից շատերն արդեն պարբերական բնույթ են ստացել: 

Հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարվա մրցանակակրի կենսագրությունը, ներդրումը ՏՏ ոլորտում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Թոնի Ֆադելին և այդ առիթով հրավիրած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Մրցանակի արժանանալու կապակցությամբ իր շնորհակալական խոսքն է հղել մրցանակակիր Թոնի Ֆադելը: 


***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ
 

Հարգելի՛ պարոն Ֆադել,

Հարգելի՛ բարեկամներ, 

Մենք այս երեկո հավաքվել ենք շնորհավորելու և ըստ արժանվույն գնահատելու մի մարդու, որը երիտասարդ տարիքում արդեն զգալի ներդրում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Ես այսօր ուրախությամբ եմ հանձնում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին։ Նա հիրավի այն մարդկանցից մեկն է, որոնք այս թվային դարում ձևավորում են մեր առօրյան ու կենսակերպը:

Հազարամյակների պատմության ընթացքում հայ ժողովուրդը մշտապես ձգտել է յուրացնել և իր միջավայրում տեղայնացնել աշխարհում եղած առաջադեմ ամեն ինչ: Այս մրցանակը ևս այդ մտածողության, աշխարհընկալման և մեր՝ նման ձգտումների դրսևորումներից մեկն է:
Արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ մեր երկիրը շարժվում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում հաստատուն տեղ զբաղեցնելու և նոր բարձունքներ գրավելու ուղղությամբ: Այս ոլորտում աշխատում են շուրջ 600 ընկերություններ, որոնց շարքում են նաև բազմաթիվ աշխարհահռչակ կազմակերպությունների գրասենյակներ: Այսպիսով լուծվում է գրեթե 20 հազար մարդու աշխատանքային զբաղվածության խնդիրը: Մենք արդեն մի քանի տարի է՝ այս բնագավառում արձանագրում ենք միջինը 20-25 տոկոս աճ: 
Զարգացման նման տեմպերը պահպանելով՝ մենք չպետք է սահմանափակվենք եղած ցուցանիշներով: Մենք պետք է երազենք, մտածենք և նոր ծրագրեր ստեղծենք ու իրականացնենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների քանակը պետք է հասնի հազարների, իսկ աշխատակիցների թիվը՝ հարյուր հազարների:

Դրա համար մեզ անհրաժեշտ է մասնագիտական կրթության դինամիկ համակարգ, և այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք: Տասնամյակներով ձևավորված ավանդույթները և անկոտրում կամքով օժտված երիտասարդությունն ամուր հիմք են ծառայելու նշված նպատակներին հասնելու համար: Դա է իմ տեսլականը:
Մենք ունենալու ենք բազմաթիվ նոր մասնագետներ, որոնք առաջ են տանելու մեր երկիրը ինչպես իրենց աշխատանքի, այդպես էլ երկրում եղած ընդհանուր մթնոլորտը փոխելու առումով: Նրանք կոտրում են մեր հասարակությունում երբեմն գլուխ բարձրացնող «փոքր երկիր» լինելու հոգեբանական կաղապարները: Այս ոլորտում աշխատող կանանց և տղամարդկանց գործուն մասնակցությամբ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների վրա հենված զար-գացած տնտեսություն՝ ինտելեկտուալ Հայաստան կառուցելու մեր նպատակին ընդառաջ: 

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ մեր մասնագետների համար ուսանելի պետք է լինեն «այՓոդ» նվագարկիչների կամ այլ նորարարությունների մեջ պարոն Ֆադելի լուծումները: Նա խորդուբորդ ճանապարհներ է անցել, դժվարություններ հաղթահարել, բազմաթիվ նոր դասեր սերտել ու հաջողել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում կան, իհարկե, բազմաթիվ խոշոր դերակատարներ: Սակայն հաջողության են հասնում նաև նորարարական գաղափարներ ունեցող մասնագետները և փոքր խմբերով ստեղծվող սկսնակ ընկերությունները: 

Նման ստարտափներին նոր եռանդ հաղորդելու նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ ՖԱՍՏ-ի հովանու ներքո ներկայումս ներդրվում են դրամաշնորհային-վենչուրային ֆինանսավորման նոր գործիքներ: Դրանք, վստահ եմ, օգտակար կլինեն մեր տաղանդաշատ գիտնականների ու գործարարների համար, կնպաստեն նրանց գործունեությանը և թույլ կտան հասնել բաղձալի արդյունքների: 
Մենք հաստատակամ ենք պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ այս ուղղությամբ նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: 
Այս ոլորտում վաղուց արդեն դուրս ենք եկել մրցակցության միջազգային ասպարեզ և բավական վստահ ենք մեր ուժերում՝ առաջատարների հետ մրցակցության մեջ չընկրկելու համար: Հաջողությունների բազմաթիվ պատմություններ ունենք, սակայն ամենահուզիչը Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մեր դպրոցական աղջիկների վերջին հաղթանակն է: Այս և բազմաթիվ այլ օրինակներ մեզ վստահություն են ներշնչում վաղվա օրվա հանդեպ: 

Հարգելի՛ պարոն Ֆադել, 

Այս մրցանակով մենք ցանկանում ենք նշանավորել Ձեր և Ձեր ղեկավարած թիմերի ձեռքբերումները՝ «այՓոդ» նվագարկիչների, «այՖոնների», թերմոկարգավորիչների, երեխաների համար անվտանգ և խելացի խաղալիքների ստեղծման և այլ ոլորտներում:

Հուսով եմ, որ Հայաստանում գտնվելու օրերին Ձեր հաջողության պատմությունը կկարողանաք ներկայացնել մեր ուսանողներին և մասնագետներին ու քաջալերել նրանց հասնելու նոր բարձունքների: Ես չգիտեմ՝ 3-4 տարեկան հասակում տանը, Ձեր պապիկի, Ձեր հայրիկի հետ միասին վարդակները փոխելիս, որքան է զարգացել Ձեր հետաքրքրասիրությունը: Սակայն Ձեր նորարարական գաղափարները կենսագործելու ցանկությամբ տոգորված և նույնիսկ 80 գործարարից 80 մերժում ստանալուց հետո՝ Դուք, այնուամենայնիվ, չեք դադարել հավատալ Ձեր ուժերին և ի վերջո հասել եք հաջողության: 
Ըստ իս, առաջին և կարևոր դասը, որ Ձեր պատմությունը կարող է առաջարկել մեզ, հետևյալն է. ձախողումները բաղձալի նպատակին հասնելու ևս մեկ փուլ են: Ձախողումը մի նոր քայլ է դեպի հաջողություն, ձախողումից պետք է եզրակացություններ կատարել և առաջ ընթանալ՝ խուսափելով նախորդ սխալներից: Իմիջիայլոց, այս մոտեցումը հատուկ է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, այլ շատ ոլորտներին՝ քաղաքականությունից մինչև գործարարություն և այլ ոլորտներ:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 

Մենք արդեն 8-րդ անգամ ենք շնորհում այս մրցանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխական փոփոխություններ առաջարկած և իրականացրած անհատներին: Նախորդ տարիներին արդեն ականատես ենք եղել, թե ինչ խանդավառությամբ են հատկապես մեր երիտասարդները հանդիպում և շփվում իրենց հերոսների հետ: 
Մեր մրցանակակիրները հիանալի օրինակ են, թե ինչպես է հնարավոր աշխարհը դարձնել ավելի լավը՝ հեշտացնելով մարդկանց կյանքը և նրանց միջև շփումները: 

Բոլորիս անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ պարոն Ֆադելին և շնորհակալություն հայտնում նրա վաստակի համար, որովհետև այն համամարդկային է և նրա վստակից օգտվում ենք շատերս:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns