Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական երկրորդ պետությունը վաղուց փաստ է ԵՄ–ի համար. իսկ մնացածի՞

SOCIETY

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Regnum–ում հրապարակված իր մեծածավալ հոդվածով ի դեմս մի շարք քաղաքական իրադարձությունների՝ անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցին, առաջիկայում ստորագրվելիք ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Համադրելով իրադարձությունները, Տարասովը վերլուծել է Արցախյան հարցի շուրջ ծավալվող զարգացումները:

«Հորիզոնում հետաքրքրական նյուանս է նշմարվում: Նոյեմբերին Բրյուսելում սպասվում է Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Եթե համաձայնագրի տնտեսական հատվածը մի կողմ դնենք, ապա ականատես կլինենք հետաքրքիր համադրության:
Ընդգծենք առաջին հատվածը. հարցն այն է, որ ԵՄ–ի հետ բանակցություններ է վարել նաև Բաքուն, բայց Բրյուսելը հրաժարվել է համաձայնագրի քաղաքական ներածության մեջ նշել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը» տերմինը: Փաստն, ի դեպ, բավականին շահավետ է Հայաստանի համար: Հասկանալի է նաև՝ ՀՀ–ի հետ ստորագրվելիք համաձայնագրում, հաշվի առնելով Ադրբեջանի` վերոնշյալ հանգամանքը, ԵՄ–ն միանշանակ չի կարող փոխել նշված ձևակերպման վերաբերյալ իր համոզմունքը: Պատահական չէ, որ այս քայլը Բաքվի կողմից որակվել է որպես «ծուղակ Ադրբեջանի համար»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արցախյան հարցի շուրջ իրենց դիրքորոշումն անփոփոխ է: Խոսելով արդեն Եվրոպայի մասին՝ նա նշել է. «Ադրբեջանի և ԵՄ–ի հարաբերությունները արհեստական ճգնաժամ են ապրել, և եթե այդ ճգնաժամը խորանա, ապա Ադրբեջանը ստիպված կլինի կատարել իր ընտրությունը»: Եվ կարևորն այն է, որ Բաքուն «թույլ չի տա հայկական երկրորդ պետության ստեղծումը», թեև իրականում Արցախի Հանրապետությունն արդեն գոյություն ունի:

Ինտրիգի երկրորդ հատվածը հետևյալն է. Ադրբեջանը հասկացնում է, որ «հայկական երկրորդ պետության ստեղծմանը» նպաստում է Արևմուտքը: Եվ եթե Ս. Սարգսյանը հրաժարվի ԵՄ–ի հետ ստորագրել համաձայնագիրը, ապա ՀՀ–ի որոշ շրջանակներ նրան կմեղադրեն «դավաճանության մեջ», ինչի հետևանքով Հայաստանը «կդադարի ինքնիշխան պետություն լինել»:

Ինտրիգի երրորդ հատվածը. Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Ռուսաստանի միջոցով առաջ տանել Արցախյան հարցի կարգավորման իրենց տարբերակը: ՌԴ նախագահ Վ. Պուտինն ու Էրդողանը Սոչիում կայացած հանդիպումից առաջ երկու անգամ բարձրացրել են հարցը՝ ակնարկելով, որ Արցախյան խնդրի լուծումը եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծապես կախված է Մոսկվայից, և մասնավորապես՝ ՌԴ նախագահից: Այս համատեքստում կարելի է դիտարկել Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի այն վարկածը, ըստ որի՝ Թուրքիա–Ռուսաստան–Ադրբեջան դաշինքն ընկալվում է իրեն հատուկ դիվանագիտական խաղով: Այդ խաղի հիմքում պաշտոնական Անկարայի ակտիվ ներգրավումն է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Բայց Սոչիում Ղարաբաղյան հարցը բանակցային օրակարգում ընդգրկված չի եղել: Պատճառն այն էր, որ խնդիրը ռուս–թուրքական հարաբերություններին առնչվող հարց չէր հանդիսանում: 

Այնուամենայնիվ, ինտրիգը շարունակվում է բացվել:

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մինսկի խմբի ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի ունեցավ, ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Տարածված տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ նմանատիպ բանակցությունների նպատակով Մոսկվա կժամանի նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Եվ հանկարծ հայտնվեց հաղորդագրություն. «Առաջիկա շաբաթվա սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է այցելել Բաքու և Երևան»: Եվ կրկին տարբեր վարկածներ... Առաջին: Լավրովը պատրաստվում է համաձայնեցնել Նալբանդյան–Մամեդյարով սպասվելիք հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Մյուս վարկածն այն է, որ Լավրովը պատրաստվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ նոր ծրագիր առաջարկել:

Եվ, վերջապես, երրորդ վարկածը. Մոսկվան Անկարային և Բաքվին թույլ է տվել իր միջոցով մանիպուլյացիա անել, բայց եկել է «դաշտը մաքրելու» և «սառեցնելու» ժամանակը: Այնպես որ՝ ՌԴ ԱԳ նախարարին դժվար բանակցություններ են սպասվում, որոնք կապված են այնպիսի լրացուցիչ միջոցառումների հետ, որոնք կնպաստեն կողմերի միջև լարվածության նվազեցմանը: Մի խոսքով՝ ամեն ինչ նոր և մաքուր էջից է սկսվում»:

Պատրաստեց Աննա Բադալյանը

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League