Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Գործադիրը հավանություն տվեց ընտանեկան բռնեության կանխարգելման մասին աղմկահարույց օրինագծին

SOCIETY

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 16-ին նիստին դրական եզրակացություն տվեց օրակարգում ընդգրկված ընտանեկան բռնեության կանխարգելման մասին աղմկահարույց օրենքի նախագիծը:

Նախագծը, որն ի սկզբան կրում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» անվանումը, այժմ արդեն անվանափովել է` դառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ: Նախագծի վերնագրի փոփոխությամբ պայմանավորված են նաև օրինագծի տեքստում արված այլ խմբագրումները, մասնավորապես, «ընտանեկան բռնության դեմ պայքար» եզրույթն այլևս չի գործածվում:

Ի՞նչ է առաջարկում օրենքի նախագիծը

Մասնավորապես նախագծի նոր տարբերակում սահմանվել է, թե ի՞նչ է նշանակում անձին տնտեսական, հոգեբանական բռնության ենթարկելը:

Ըստ այդմ՝ «հոգեբանական բռնությունը հետևյալն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը»:

Տնտեսական բռնությունը սահմանվել է այսպես՝ «անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը»:

Նախագծերի փաթեթով, womennet-ի բռնության կանխարգելման նպատակին են ուղղված՝

ա) ընտանիքում բռնության պատճառների և պայմանների վերաբերյալ համակարգային հետազոտություններ կատարելու պահանջը.

բ) ընտանիքում բռնության կենտրոնացած հաշվառման պահանջը՝ ընդգրկելով ինչպես պաշտոնապես գրանցված, այնպես էլ ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հատուկ կառույցների կողմից հաղորդված, սակայն իրավապահների կողմից պաշտոնապես չգրանցված միջադեպերը.

գ) իրավապահ մարմինների, կրթական և բժշկական հաստատությունների, հատուկ կառույցների աշխատակիցներին պարբերաբար վերապատրաստելու պահանջը, ինչը կնպաստի նրանց կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ հայտնաբերմանը և կանխմանը.

դ) պաշտոնական նախազգուշացման պարագայում Ոստիկանության կողմից անմիջապես Աջակցության կենտրոնին տեղյակ պահելը, և վերջինիս կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ փուլում միջամտելու և ընտանիքին հոգեբանական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը.

ե) բռնարարի համար ալկոհոլամոլությունից, խաղամոլությունից, թմրամոլությունից և թունամոլությունից բուժում անցնելու և հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը, որն ուղղված է նրա սոցիալական վերականգնմանը.

զ) հանրության համար իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցացնելու, «թեժ գծով» անվճար խորհրդատվություն տրամադրելու պահանջը.

է) բռնարարներին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու պահանջը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման տեսանկյունից հարկ է ընդգծել նաև նախագծով առաջարկվող` նախազգուշացման ինստիտուտը, որը կիրառվում է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել կանխարգելիչ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունը նշեց, որ վերջին տարիներին ընտանիքում բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: 

«Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության 602 դեպք, 2016թ.՝ 756, 2015թ.` 784, 2014 թ.՝ 678, 2013թ.՝ 729, 2012թ.ին՝ 728 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանիքում բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը», - հայտարարեց նա:

Նա ներկայացրեց նաեւ ընտանեկան բռնության շրջանակներում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների մասին որոշակի տվյալներ:

«2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից: Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ընտանիքում բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանիքում բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է», - ասաց նա:

Մասնավորապես, օրինագծում հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտանիքում բռնությունն ավելի տարածված է (օրինակ՝ ԵԱՀԿ օժանդակությամբ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվողների 59.6%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանիքում բռնության, իսկ հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 2010-2015 թվականների ընթացքում ընտանիքում բռնության արդյունքում սպանվել է 30 կին):

Նախագծով, նշեց Հարությունյանը, առաջարկվում է նախազգուշացման ինստիտուտ ստեղծել, որը կիրառվում է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում:

«Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել կանխարգելիչ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները: Ընտանիքում բռնության ենթարկվածների պաշտպանության և սոցիալական աջակցության նպատակով Նախագծով սահմանվում է ապաստարաններ ստեղծելու կամ ապաստարանների գործունեությանն աջակցելու` պետության պարտականությունը: Ապաստարանների (ժամանակավոր օթևան) ստեղծման և դրանց գործունեության կարգն արդեն իսկ հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ», - նշեց Հարությունյանը:

Որքա՞ն ֆինանասավորում է նախատեսվում

Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ օրենքների ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում: Մասնավորապես, ապաստարանների տարեկան գործարկման ծախսը կկազմի շուրջ 35,000,000 դրամ:

«Ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն» անվանմամբ ծրագրի իրականացման համար 2017 թվականին նախատեսվել է 17,456.25 հազ. դրամ (հանրապետության երեք մարզերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ստեղծման և գործարկման ծախսեր), իսկ 2018-2019 թվականներին՝ յուրաքանչյուր տարի 60,368.0 հազ. դրամ (Երևան քաղաքում և հանրապետության բոլոր 10 մարզերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործարկման ծախսեր): Ծախսերի որոշ մասը կհատուցվի Եվրամիության «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns