Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հետընթացը՝ ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկից

SOCIETY

«Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության կայքում հրապարակվել են ազատ, կիսաազատ և անազատ ինտերնետ ունեցող երկրների այս տարվա ցուցանիշները: «Freedom on Net» («Ազատությունը համացանցում») ինդեքսում Հայաստանի 2017 թ. արդյունքներն այնքան էլ հուսալի չեն:

Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից՝ ՀՀ–ի միավորը երկու նիշով բարձրացել է: Այս դեպքում, սակայն, ավելացող միավորները բացասական ցուցանիշի մասին են վկայում:

Ըստ ներկայացված աղյուսակի՝ եթե 2014 և 2015 թվականներին ՀՀ–ի ցուցանիշը կազմել էր 28%, ապա 2016 թ. մեր երկիրը գրանցել է 30% արդյունք: 2017թ. այդ ինդեքսը կազմել է 32%:

«Ֆրիդոմ Հաուզ»–ը ներկայացրել է նաև պատճառները, համաձայն որոնց ՀՀ–ն նման արդյունք է ունեցել: Ընդգծվել են հատկապես 2016 թ. ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հուլիսյան դեպքերը, բողոքի ցույցերի ժամանակ համացանցում գրանցված արգելափակումները: «Ֆրիդոմ Հաուզ»–ը նշել է նաև, որ 2016 թ. բողոքի ակցիաների ժամանակ խոչընդոտվել են լրագրողների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև՝ ոստիկանության կողմից թիրախավորվել է նրանց գործունեությունը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը հետընթաց է գրանցել:

«Երբ ամենասկզբից հաշվարկվել են ցուցանիշները, Հայաստանը եղել է ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկում: Բայց այս տարի այդ ցանկից դուրս է եկել ու ընկել կիսաազատ երկրների ցանկ:

Հիմնականում այդ ցուցանիշի վրա բացասաբար է ազդել այն հանգամանքը, որ 2016թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մոտ մեկ ժամով արգելափակվել է Facebook–ը: Բացի այդ՝ նշված արդյունքի վրա ազդել են լրագրողներին ծեծելու, տեսախցիկները ջարդելու դեպքերը: Նշվել է նաև, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Twitter–ի մի շարք հաշիվներ են արգելափակվել: Վերջինի դեպքում կարծում եմ, որ արգելափակումը Հայաստանից չի արվել, այնպես որ՝ դա այնքան էլ մեր մեղքով չէր»,–Past.am–ի հետ զրույցում ասաց Ս. Մարտիրոսյանը:

Հարցին, թե տարածաշրջանի երկրների առումով ի՞նչ համեմատական կա, փորձագետը նշեց, որ Վրաստանն էլ ավելի է լավացրել դիրքերը. «Վրաստանը միշտ է գտնվել ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկում: Ադրբեջանն ինչպես կիսաազատների մեջ էր, այդպես էլ մնացել է, բայց ավելի է վատացրել դիրքը: Թուրքիան ևս անազատների մեջ է»:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ սխալ է համեմատվել Ադրբեջանի հետ:

«Եկեք համեմատվենք Վրաստանի հետ ու տեսնենք, որ իրավիճակը մեզ մոտ վատ է: Ադրբեջանի հետ իմաստ չունի համեմատվել, որովհետև այդ երկրում շատ ավելի ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում: Այնտեղ լրատվամիջոցներ են արգելափակվում և այլ միջոցներ կիրառվում: Պետք է համեմատվել այն երկրների հետ, որոնք ազատ են: Այդ երկրների ցանկում հիմնականում Սկանդինավյան, Մերձբալթյան և Արևմտյան Եվրոպայի երկրներն են: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դեպքում իրավիճակն ավելի խնդրահարույց է»,– նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե 2017թ.–ի վերաբերյալ ի՞նչ արդյունքի կարող ենք սպասել, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցուցանիշի բարելավում կլինի, եթե ինչ–որ դեպքեր չշարունակվեն, քանի որ մեզ մոտ իրադրությունը վատանում է, երբ ինչ–որ արտակարգ դեպքեր են լինում: Եթե նման դեպքեր չլինեն, բարելավում կլինի: Իհարկե, եթե մեզ վրա չսկսեն ազդել ԵՏՄ օրենսդրական ինչ–որ փոփոխություններ, որոնք կարող են բացասական լինել»,–ընդգծեց փորձագետը:

Դիտարկմանը, թե մասնավորապես ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ ԵՏՄ–ն մի տարածք է, որտեղ ընդգրկված երկրները շատ ռեպրեսիվ օրենսդրություն ունեն այդ ոլորտում: Եվ կա պետական վտանգ, որ այդ ամենը ուշ թե շուտ կարող է նաև մեզ վրա ազդել»:

Օրինակ բերելով, Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ ԵՏՄ տարածքում տարածված են մասնավորապես կայքերի արգելափակումները:

Վերջում հավելենք, որ վերոնշյալ աղյուսակում լավագույն ցուցանիշներով առաջին երեք հորիզոնականում են Էստոնիան, Իսլանդիան և Կանադան: Ամենաբացասական ցուցանիշները գրանցել են Իրանը, Եթովպիան, Սիրիան ու Չինաստանը: Ադրբեջանը 58 միավորով ցուցակում եզրափակում է մասնակի ազատ երկրների շարքը: Թուրքիան և Ռուսաստանը 66 միավորով գտնվում են անազատ համացանց ունեցող երկրների շարքում:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League