Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը. թուրքական աղբյուր
POLITICSՆոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, գրում է dunyabulteni.net-ը:
Կայքում վերլուծական հոդված է հրապարակվել նախագահների հանդիպման մասին, որում նշված է`երկու նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ:
Մասնավորապես, այդ հարցերից էր ղարաբաղյան հակամարտությունը:
«Հանդիպման ընթացքում երկու նախագահները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքները պետք է ակտիվացվեն: Այդ առումով պատահական չէ, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է աշխատանքային այցով Մոսկվայում»,- նշված է հոդվածում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել և վերահաստատել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումն անպայման քննարկելու է Պուտինի հետ:



