Գյումրի-Բավրա ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը
SOCIETYՆոյեմբերի 14-ին, ժամը 00:01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 34 NU 358 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1948 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1989 թ. ծնված Ս. Հ.-ը և 1995 թ. ծնված Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակաը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



