Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


120 գիտաշխատող ու դասախոս ստորագրել են աղմկահարույց օրինագծի մասին բաց նամակի տակ

SOCIETY

Մի խումբ գիտաշխատողներ և դասախոսներ մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով, գրել են բաց նամակ  ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ և դասախոսներ, ընդ որում այդ թիվը, նրանց փոխանցմամբ,  աճում է։

Նամակը հասանելի դարձնելու համար հասարակությանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներին, դասախոսների ու գիտաշխատողների խումբը խնդրել է այն հրապարակել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում եւ մեր կայքում: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով և կիսելով  «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորև նշված գիտաշխատողներս և դասախոսներս առաջարկում ենք.

1.  Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության և գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու և դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով:

Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։

Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։

2.   Ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն և գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ և այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական և ասպիրանտական կրթությունը բուհերում և գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար:

Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության և գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։

Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns