Դամասկոսում կկայանա «Կոմիտաս նահատակ հանճարը» երաժշտական երեկոն
SOCIETYՍիրիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանի համագործակցությամբ Դամասկոսում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա «Կոմիտաս նահատակ հանճարը» երաժշտական երեկոն:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Միջոցառումը կկայանա Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Դամասկոսի երաժշտական սենեկային երգչախմբի մասնակացությամբ:
Միջոցառումը տեղի կունենա «Դար ալ Ասադ»օպերայի «Դրամա» սրահում:
Աղբյուրի տեղեկացմամբ, Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել սուրբ մյուռոնով ջրօրհնեքի արարողություն: Արարողությունը կայացել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի գլխավորությամբ:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



