Թալանչիներին թող փնտրեն Մոնումենտում. Փաշինյանը եւ Զոհրաբյանը հանդիպեցին առեւտրականներին
SOCIETYԱյսօր ԱԺ-ի դիմաց հավաքված առեւտրականների հետ հանդիպեցին ԱԺ-ի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն, Միքայել Մելքումյանը եւ «Ելք» խմակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս առեւտրականներին փոխանցեց, որ ԱԺ-ի լիագումար նիստում արդե խոսել է նրանց մտահոգությունների մասին՝ նշելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների կազմած նամակում շարադրված փաստերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն:
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ առաջիկայում կարող են պատգամավորները կամ ԱԺ-ում կամ առեւտրականների աշխատավայրում հանդիպել եւ մանրամասն քննարկել բարձրացված խնդիրները, որովհետեւ բարձրացված աղմուկի մեջ բողոքի բուն բովանդակությունն այդքան էլ հասկանալի չէ: Նիկոլ Փաշինյան առաջարկեց հեռախոսահամար տրամադրել եւ հաջորդ շաբաթ հանդիպել նրանց հետ:
Պատգամավորներին ուղղված նամակում առեւտրականները խնդրել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ պարզել, թե վարչապետն ու ՊԵԿ նախագահը ի՞նչ միջոցներով են հարստացել: ԱԺ նիսում էլ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանն ավելացրել էր այդ առաջարկին ես մեկը՝ ստեղծել հանձնաժողով, որը կուսկուսումնասիրի գազի մենաշնորհը Հայաստանում:
«Քննիչ հանձնաժողվի համար ¼-դ է պետք (պատգամավորների մեկ քառորդի ստորագրությունն է պետք, որպեսզի հանձնաժողով ձեւավորցի, հեղ), բայց եթե պարզվի, որ քննիչ հանձնաժողվի այդ դրույթը դեռ ուժի մեջ չի մտել, այսինքն, ապրիլից պետք է ուժի մեջ մտնի, արդեն սովորական ընթացակարգով պետք է դրվի շրջանառության մեջ եւ որպես ԱԺ-ի որոշման նախագիծ քննարկվի հանձնաժողովներում»,- հավաքվածներին ընթացակարգը բացատրեց Նիկոլ Փաշինյանը:
Առեւտրականները խնդրեցին, որ իրենք էլ ներկայացված լինեն հանձնաժողովում եւ ստանալով դրական արձագանք ծափահարություններով հաջողություն մաղթեցին պատգամավորներին:
Մինչ այդ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ բարձրացված հարցը «Ծառուկյան» խմբակցության սկզբունքային հարցերից մեկն է: «Որովհետեւ այստեղ դրված է սոցիալական արդարության խնդիրը: Այո՛, թալանիչներին են ման գալիս, թող բարձրանան Մոնումենտի այդ դիրքով դղյակները նայեն եւ տեսնեն այդ դղյակները գազի թալանի… այո՛, գազի տոտալ թալանի արդյունքում կառուցված դղյակներն են: Եկել են ձե՞զ են թալանչի ման գալիս: Դատապարտված է այն իշխանությունը, որը կփորձի փոքր եւ միջին բիզնեսը ճնշելով բյուջե լցնել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այօրվա բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական մասը, եթե ոչ բոլոը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի աշխատակիցներն են, որոնք վերջին մեկ ամսում բազմիցս ՊԵԿ-ի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել:



